Սելֆիդայիների մասին: Խրամատում չեմ, թուրքի դեմ մարտի էլ չեմ, հողի ու բնության հետ ենք մի ամբողջ թիմով կռվում Արցախում: Ես պրակտիկորեն գործ չեմ անում ուղղակի կողքներն եմ, մեկ մեկ իմ հոբբիի համաձայն սնունդ եմ սարքում ժողովրդին: Բայց գրողը տանի ոչինչ չանելով էլ միևնույն է կամ փոշոտվում ես, անձրև եկավ ցեխոտվում ես, արևից վառվում ես, դե սարի վրա,թեկուզ թույլ արևի դեպքում արագ մաշկիդ գույնը մգանում է: Դաշտում կամ խրամատում լիարժեք լողանալու Հնարավորություն էլ չկա, որ լրիվ մաքուր ու կոկիկ լինես: Իսկ դաշտից, խրամատից, սարից իջնելուց հետո էլ մի 10 օր պետք է որ մաշկիդ գույնը վերականգնվի: Ասածս ինչ է, ում նկարով տեսնեք զենքով կոկիկ հագուկապով, ամենակարևորը նուրբ մաշկով «խրոխտ» կանգնած չհավատաք, որ ինքը երբևէ 2 ժամից ավել եղել է առաջնագծում: Не верю
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: