Բանակում ծառայած ցանկացած մարդ գիտի, որ, այսպես ասած, «վեշ մեշոկի մեջ» բոլորը պարտադիր մի շարք այլ բաների հետ միասին ունենում են նաև «պլաշ-պալատկա»: Հնարավոր է, որ դրանցով չեն ապահովվել կամավորները կամ ինչ որ տեղերում մի որոշակի պահի խնդիր է եղել: Բայց պետք չի ներկայացնել այնպես թե զինվորները կանգնած թրջվում են ու բան չունեն վրաները գցելու: Օգնություն է կազմակերպվում այս մասով՝ շատ լավ է: Թե անձրևանոցների և թե այլ բաների կարիք իհարկե կլինի, բայց վստահ եմ ու ծառայողների հետ խոսելուց համոզվում եմ, որ ոչ այն աստիճանի, ինչպես ներկայացնում են որոշ մարդիկ: Պետք չէ հիստերիկ հայտարարություններ անել ու մարդկանց, ովքեր քիչ տեղեկացված են այսպիսի հարցերից՝ մոլորության մեջ գցել: Արդեն տպավորություն է, որ որոշ մարդիկ այսպիսի չափազանցված «տագնապներով» առաջին հերթին այլ հարցեր են լուծում՝ միավորներ են հավաքում, նոր հետո միայն փորձում օգնած լինել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: