Տասնյակ հազարավոր դոլարներ, սիրելի ընկերներ ջան, ջուրն է նետվում... Ես հասկանում եմ, որ բոլորը ինչ որ ձև աշխատում են օգտակար լինել, բայց խնդրում եմ` պոստերից զանգած «հորողբոր տղու» խնդրանքով գնալ Կանադայից քնապարկեր գնել և այստեղ վաճառվող քնապարկերի, կամ այստեղ կարվող քնապարկերի 100-պատիկ գինն էլ տալ, փոստով ուղարկելը ուղղակի գումարների անտեղի վատնում է, նույնը տարբեր տեսակի ինֆրակարմիր ճառագայթներով աշխատող սիրողական հեռադիտակներն են, որոնք օգտագործելու դեպքում զինվորը կդառանա կենդանի թիրախ, քանզի այդ ճառագայթները եթե ճիշտ հաճախականության չեն, ապա թշնամու սնայպերի նշանոցում երևում են ինչպես վառ վառվող լապտերը, անիմաստ է նաև զինվորական հանդերձանքի տարբեր տեսականու ուղարկելը հեռավոր արտասահմանից... Իհարկե շնորհակալ ենք ցանկացած մասնակցության համար, սակայն ձեր գումարները իզուր վատնել պետք չի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: