Արտաքին վտանգին դիմագրավելու համար անհրաժեշտ է կարգի բերել տնտեսությունը, օրենքի իշխանություն հաստատել կյանքի բոլոր բնագավառներում: Դա այն է, ինչին գնալ չի կարող երկրում տիրող քրեաօլիգարխիկ համակարգը: Իհարկե, կարելի է դա անելու փոխարեն անընդհատ ներգրավել վարկային միջոցներ, սակայն դրանք ստեղծում են կախվածություն` առաջացնելով այլ վտանգներ: Կարելի է նաև փորձել մի քանի «թիզ» հող տալ թշնամուն, և խաղապահներ հրավիրելով` պատսպարվել նրանց թիկունքում: Սակայն համաշխարհային փորձը ցույց է տվել, որ այդ անվտանգությունը ավելի շատ վիրտուալ է, քան իրական: Այնպես որ իրական անվտանգությունը միշտ ամենաբարդ տարբերակն է, և այն ուղղակի այլընտրանք չունի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vakhtang.siradeghyan/posts/10205837330443373?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1462031044023693
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել