Հորիզոնում առաջանում են որոշակի խնդիրներ Google-ի համար: Աշխարհի ամենամեծ շուկայի գնորդները նախընտրում են գնել Android սմարթֆոններ ոչ թե հանրաճանաչ արտադրողներից, այլ չինական no-name ընկերություններից, որոնք իրենց սմարթֆոններում չեն տեղադրում Google-ի ծառայությունները: Այս մասին խոսում է  Enders-ի վերլուծաբան Բեն Էվանսը, ում ցիտում է The Register-ը:

Այս եզրակացությունը կատարվել է՝ վերլուծելով Baidu-ի բջջային տրաֆիկը 2012 թվականի 9 ամսվա ընթացքում: Ինչպես երևում է գրաֆիկից, առաջատար բրենդների տեսակարար կշիռը կրճատվել է այն դեպքում, երբ «Այլ» արտադրողները գրեթե կրկնապատկել են իրենց ցուցանիշները:
5

Չինաստանում կա շուրջ 1000 սմարթֆոն  արտադրող, որոնք չեն համագործակցում Google-ի հետ: Բոլոր գործիքները, որոնք պատասխանում են Google-ի հետ կապի համար, պարզապես բացակայում են:

«Google-ը չի ստանում ոչ մի տեղեկատվություն այդ սարքերի մասին. նա չգիտի նրանց գտնվելու վայրը, օպերատորի անունը և այլ նմանատիպ ինֆորմացիա, որը հարկավոր է Google-ին  որոնողական համակարգի բարելավման համար»,- գրում է վերլուծաբանը:

Պետք է ասել, որ Android-ը բավականին ծախսատար հաճույք է Google-ի համար: Ընկերությունը պատասխանատվություն է կրում ՕՀ-ի զարգացման համար և եկամուտ է ստանում գովազդի, ծառայությունների և ծրագրերի վաճառքից:
Ի՞նչ տեղի կունենա, եթե աշխարհի ամենամեծ շուկան օգտագործի Android-ը առանց Google-ի ծառայությունների. հարցը շատ ճիշտ է և ակտուալ: Հիշենք ինչպես Amazon-ը վերցրեց Android-ը, ասաց «շատ շնորհակալություն, Googl՛e» … և ստեղծեց իր սեփական ՕՀ-ն, սեփական բլեքջեքով ծրագրերի խանութով: Ի՞նչ տեղի կունենա, եթե չինացիները հետևեն Amazon-ի օրինակին: Իսկ եթե սեխական ֆորկը ստեղծի Samsung-ը: Դժվար թե Google-ը հրաժարվի  Android-ից. առանց ՕՀ-ի նա այլևս չի կարող ապրել, բայց այն ժամանակ շուկան կունենա ուրիշ տեսք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել