Ցավալին այն չէ, որ դու ես այդպես մտածում: Ցավալի է, որ ամբողջ ազգն է այդպես: Կյանքն այդ մի օրով չի վերջանում: Իսկ մնացած 1465 օրն ո՞նց է ապրելու…
Իսկ ինչո՞ւ է էդպես: Փորձե՞լ եք գտնել այս հարցերի պատասխանը.
Միգուցե փորձենք իրականում հասկանալ, թե մեր ժողովուրդը ընտրություն ասելով ի՞նչ է հասկանում:
Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ գերմանացին կամ կանադացին:
Մեր ժողովուրդը կուսակցություն ասելով ի՞նչ է հասկանում:
Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ ֆրանսիացին կամ ամերիկացին:
Մեր ժողովուրդը կուսակցություն պարագլուխ (լիդեր) ասելով ի՞նչ է հասկանում:
Արդյո՞ք նրանց իդենտիֆիկացիան չի կատարվում ամենաշատը
-«լավ» մարդ է... կամ «դեբիլի մեկն» է խորությամբ:
Եվ վերջապես.
Մեր ժողովուրդը պետություն ասելով ի՞նչ է հասկանում:
Արդյո՞ք մենք հասկանում ենք նույն բանը, ինչ ասենք անգլիացին, ռուսը կամ թուրքը:
Այս և մի շարք այլ հարակից հարցերին ճշգրտորեն պատասխանելուց հետո միայն կարելի է պարզել սպասելիքները մոտ ապագայից:
Նաև, ցանկության և հնարավորության դեպքում՝ հավակնել քաղաքական պաշտոնների:
Հ.Գ. Նախկին ստրկացված «սովետիկոս»-ի ներքին էության էական փոփոխություն 5-ից 10 տարում սպասելը անմտություն է: Առավել ևս, երբ այդ «նախկին ստրկացված սովետիկոսը» «հարմարվող» հայն է:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/sevan.aghajanyan/posts/353094421465428
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել