1. Հավատարմությունը մարդու ամենաթանկարժեք որակն է:
2. Կույր նվիրվածությունը հեռու չի անհավատարմությունից:
3. Եսասերը միշտ դժգոհ է:
4. Ով համբերատար է, նա փորձանքի մեջ չի լինի:
5. Չկա լույս առանց ստվեր:
6. Քո զայրույթը քո թշնամին է:
7. Կամքը ժայռի միջով էլ կանցնի:
8. Քարը նույնպես կարող է բերանից թռցնել:
9. Ճյուղերը, որոնք զովություն են տալիս, չի կարելի կտրել:
10. Դեռ կենդանի է` չենք գնահատում, իսկ երբ մահանում է, խղճում ենք:
11. Չկա ավելի վտանգավոր թշնամի, քան հիմարը:
12. Ով քառասուն տարեկանում հիմար է, նա խելացի չի դառնա:
13. Ընկերության մեջ նույնպես սահմաններ իմացեք:
14. Որտեղ օրենքը ուժն է, այնտեղ օրենքը անզոր է:
15. Հարցերը չեն կործանում, այլ պատասխանները:
16. Այն տանը, որտեղ ժպտում են, երջանկություն է գալիս:
17. Եկել է փորձանքը` վստահիր ինքդ քեզ:
18. Եթե 2 ընկերներ տառապում են նույն հիվանդությամբ, միմյանց խղճում են:
19. Իմաստունը նույնպես հազարավոր անգամ սխալվում է:
20. Ով ամոթ է զգում, նշանակում է, որ պարտքի զգացում է ունենում:
21. Ով լողալ գիտի, նա խորտակվել էլ գիտի:
22. Ով սիրում է մարդկանց, նա երկար է ապրում:
23. Ծնում են մարմինը, այլ ոչ թե բնավորությունը:
24. Յուրաքանչյուր մանրուքի համար գոյություն ունի վայր և ժամ:
25. Առևտրականը առևտրականին թշնամի է:
26. Այն ինչ ծաղկում է, անխուսափելիորեն թառամելու է:
27. Ավելորդ համեստության մեջ թաքնված է հպարտությունը:
28. Հիշիր, որ շնորհակալությունը դժգոհությունից քիչ չի:
29. Գողին բանալիները պահելու համար չեն տալիս:
30. Նույնիսկ գող դառնալու համար պետք է տասը տարի սովորել:
31. Դաստիարակությունը ավելի կարևոր է, քան ծագումը:
32. Անցյալը ներկայիս հայելին է:
33. Դժբախտությունը քեզ կդարձնի թանկարժեք քար:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vigen.zargaryan/posts/496274843744257
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել