Պարզվում է՝ հայերենում թունել բայ կա (հատուկ զգուշացնում եմ՝ կապ չունի տաքսի նստած թլվատ աղջկան անեկդոտի հետ :)): Պարզվում է նաև, որ թունել-ը խոսակցական բառ է և նշանակում է «թունավորել», այսինքն՝ թույնել (ըստ Է. Աղայանի բառարանի, որը թեստակազմիչների Սուրբ գիրքն է)։ Այս կապակցությամբ առաջ են գալիս մի շարք հարցեր։
1. Շտեմարանակազմիչները հայերենի և հայ գրականության ո՞ր դասագրքից են քաղել թունել բայը։
2. Հայաստանի և Արցախի ո՞ր դպրոցում են սովորեցնում թունել բայը։
3. Թունել բայն է՞լ է թեստագրուհիներից մեկի ասած «ուսուցողական բառերից»։
4. Ըստ շտեմարանակազմիչների՝ ճի՞շտ կդիտվի արդյոք դիմորդներից մեկի կազմած հետևյալ նախադասությունները. Շտեմարանը թունում է հայ ժողովրդին, բայց ավելի լավ կլիներ, որ կազմողներին թուներ։ ԳԹԿ-ն համարձակություն կունենա՞ գոնե մեկ անգամ թունելու թեստագրիչներին։