18 տարին լրացած եւ զինապարտության ենթակա արական սեռի բոլոր ՀՀ քաղաքացիների զորակոչման հարցը պետք է զգացմունքային դաշտից վերադառնա տրամաբանական ռացիոնալ դաշտ:
Այս օրենքի ընդունման ջատակովներից են նաև իմ ընկերները, ովքեր այս առաջակով փորձում են հավասարության հարց լուծել ու վերացնել սոցիալական անարդարությունը:
Սակայն պետք է վստահեցնեմ իմ ընկերներին, որ իրենց մտահոգությունը չի փարատվելու այս օրենքի ընդունմամբ:
Հիմա կշարադրեմ այն կետերը, որոնք կարող են խախտվել այս օրենքի ընդուման արդյունքում:
1. օրենքի ընդունմամբ կրթական ու գիտական լուրջ պոտենցիալ ունեցող երիտասարդները կզրկվեն այլընտրանքից` սովորելուց:
Հիմա կասեք թող ծառայությունից հետո սովորեն: Պատասխանեմ` փորձը ցույց է տալիս, որ ծառայությունից հետո շատերը լծվում են հացի փող աշխատելու գործին:
2. ներկայումս ասպիրանտուրա սովորում են, հիմնականում ոչ թե իրական կրթության ու գիտության ճատագովները, այլ` պաշտոնյաների ու փողատերերի զավակները, որոնք դա անում են 2 պարզ պատճառով` ազատվում են ծառայությունից և ունենում են գիտական աստիճան:
3. նախորդ կետը կարգավորելու համար ոչ թե պետք է բոլորին զրկել էդ հնարավորությունից, այլ հստակ մեխանիզմ սահմանել ու հետևել, որպեսզի նման արատավոր երևույթը շանս չունենա:
4. եթե դրանով ուզում եք սոցիալական արդարությունը վերականգնել, ապա ասեմ. չինովնիկների ու մեծահարուստների երեխաները չեն գնալու բանակ` բժշկական ամենատարբեր թղթղեր պատրաստման ապահովմամբ, իսկ գնացողը փողի դիմաց կամ զորամասում կայֆավատ կլինի, կամ էլ փողի դիմաց տանը կմնա: Կամ էլ գրանցում են իրանց էրեխեքին հեռավոր գյուղերում ու դասավորում Երևանում ծառայությունը:
5. Ուզո՞ւմ եք բանակում զինվորի պակաս չունենաք, խնդրեմ, չծառայելու համար էնպիսի վճար սահմանեք, որ մի չծառայած մեծահարուստի զավակի փոխարեն 2 տարի X քանակությամբ պայմանագրային զինվորներ համալրեն բանակը բարձր աշխատավարձով:
6. Բժիշկներին պարտադիր տարեք բանակ, թող իրենց մասնագիտական գիտելիքները 1 կամ 2 տարի հմտացնեն բանակում:
Մի խոսքով` անգամ ազնիվ մղումով այս նախաձեռնությունը չի լուծելու ձեր առաջ դրված խնդիրը, հարգելի ընկերներ և ոչ հարգելի իշխանավորներ:
Հ.Գ. խրախուսեք բնական գիտությունները, որ համալրեն ռազմաարդյունաբերության մասնագետների ու գիտնականների շարքերը: դա պակաս ծառայություն չի
Հ.Գ.Գ. Ձուկը գլխից է հոտած: Կոռուպցիան վերացնելու կոնկրետ մեխանիզմներ սահմանեք, որ ոլորտը կարգավորի, որ ստիպված չլինեք ունքի կարգավորման փոխարեն աչքախառը պոկել ու արդյունք չունենալ:
Կսպասեմ քննադատությունների կամ հակառակը հիմնավորող պնդումների: