Կասկադի հարևանությամբ՝ Իսահակյան 38/1 հասցեում գործող Atmosfera գեղեցկության սրահը պարզապես վայր չէ, որտեղ գնում են խնամվելու, գեղեցկանալու համար: Սրահի հիմնադիր Դինա Սեթն այն դարձրել է այնքան հարմարավետ, որ կարծես հյուրընկալվում ես հենց Դինայի մոտ՝ խմելու հատուկ թեյ կամ սուրճ, ու հետո նոր դիմելու սրահի մասնագետների խորհուրդներին: Սիրով ներկայացնեւմ եմ ձեզ այս գեղեցիկ, ինչպես ասում են՝ քոզի սրահը կանանց և տղամարդկանց համար:

Սրահը գտնվում է Կասկադի հարևանությամբ, մուտքը՝ Իսահակյան փողոցից, վահանակը կուղեկցի ձեզ դեպի Atmosfera:

Գեղեցկության, խնամքի հետ կապված բոլոր ծառայությունները սրահում իրականացվում են փորձառու մասնագետների կողմից, իսկ մթնոլորտն ինչպես ասացի այնքան ընկերական է, որ մեկ անգամ այցելելով, վստահ եմ կընտելանաք սրահին և կդառնաք մշտական այցելու: Վարսահարդարում, դիմահարդարում, տատուաժ, մանիկյուր, պեդիկյուր, մերսում, ELOS անցավ էպիլացիա....ծառայությունների ամբողջական փաթեթ, որոնց մասին կարող եք տեղեկանալ նաև զանգահարելով (010)543499 հեռախոսահամարով:

Սրահն իր օրիգինալ ինտերիերով ևս տարբերվում է, այս ամենը նույնպես Դինա Սեթի նախագծով է, կարծում եմ պետք է այցելել և համոզվել անձամբ:

Atmosfera

Իսահակյան 38/1

 (010) 543499

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել