Այն տպավորությունն է, թե վերջին օրերի հաղթանակների մեջ կարծես թե անտեսված են սպայական կազմը, բանակի հրամանատարությունն ու զինված ուժերի հնարավորությունները։ Սակայն քիչ թե շատ ինֆորմացիա ստացող մարդը շատ լավ հասկանում է, որ 21-րդ դարում զսպում կարող է իրականացնել բացառապես կանոնավոր բանակը՝ իր բոլոր ստորասաժանումների, ղեկավարների համաձայնեցված աշխատանքով։ Բանակ ասելով՝ մենք հասկանում ենք և՜ շարքային զինծառայողներին, և՜ սպայական կազմին ու հրամանատարությանը։ Ու պատահական չէ, որ այս պատերազմում զոհվածների մեջ ժամկետային զինծառայողների կողքին մեծ թիվ են կազմել նաև սպայական կազմի ներկայացուցիչները։
Պատերազմները հաղթում են կանոնավոր բանակները։ Մեր բանակը մի ամբողջություն է՝ իր զինվորով, հրամանատարով հանդերձ։
Իսկ ուղղորդված քննադատներին, ովքեր ինչ-ինչ պրոցեսների մեջ են, միայն մեկ խորհուրդ կարող եմ տալ՝ ուրիշ ասպարեզ փնտրեք ձեր գիտելիքների օգտագործման համար, բանակից հեռու մնացեք։ Մեր բանակն իր մարտունակությունն ապացուցել է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/avagyankaren/posts/1040264682713847
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել