«Bütün Yevlax silkələnir» - Սաղ Եվլախը ցնցվում է։

Բավական է մի հայացք նետեք քարտեզին՝ հասկանալու համար Եվլախ քաղաքի ռազմավարական նշանակությունը. այդ 60.000 բնակչություն ունեցող քաղաքով է անցնում Ադրբեջանի գլխավոր երկաթուղային գիծը (Բաքու-Թբիլիսի), Մինգեչաուրի ջրամբարից ելնող Կուր գետը, Ադրբեջանի կարևորագույն ավտոճանապարհային հանգույցը (M2, M5, R18՝ Բաքու-Ղազախ, Բաքու-Սուփսա, ), որը միացնում է երկրի հյուսիսը հարավին, արևմուտքը՝ արևելքին, և վերջապես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Էրզրում, Ղազախ-Ախստաֆա գազատարները։

Առաջին Արցախյան պատերազմի մասին իմ լսած պատմությունները միշտ ավարտվում էին մոտավորապես էս մտքով. «Այ եթե կարողանայինք Եվլախ քաղաքն արագ վերցնել, Ադրբեջանի ողջ տնտեսական ու տրանսպորտային ենթակառուցվածքները կաթվածահար կլինեին ու Բաքվին բառացի ծնկի կբերեինք»։

Պատմում են նաև, որ Մոնթեի անձնական քարտեզում մեր սահմանը Եվլախի կետով վերջանում էր։ Այն այնպես էր նախագծած, որ Կուր գետը պետք է լիներ մեր բնական սահմանագիծը։

Եթե դեպքերը զարգանան մեզ համար ցանկալի սցենարով, ապա վստահ եմ, որ Եվլախը լինելու է մեր գլխավոր թիրախներից մեկը։

‪#‎NKPeace‬ ‪#‎KarabakhNow‬ ‪#‎Artsakh‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել