Հարցերին պատասխանում եք «այո» կամ «ոչ»
1. Շո՞ւտ եք վիրավորվում:
2. Սիրո՞ւմ եք առանձնություն:
3. Շուն սիրո՞ւմ եք:
4. Ձեր խոսքի տե՞րն եք:
5.Կարողանո՞ւմ եք հասկանալ գրվածի ենթատեքստը:
6. Սիրո՞ւմ եք գլուխ գովել:
7. Պատահո՞ւմ է, որ մարդիկ ձեզ մեղադրեն իրենց անհաջողությունների համար:
8. Կարո՞ղ եք դիմանալ ձեզ ուղղված սևեռուն հայացքին:
9. Մեղքի զգացում ունենո՞ւմ եք, երբ մտերիմ մարդը լալիս է ձեր ներկայությամբ:
10.Հօգուտ ուրիշի կարո՞ղ եք ձեր ծրագրերից հրաժարվել:
2,3,4,5,8,10 հարցերին «այո» և 1,6,7,9 հարցերին «ոչ» պատասխանի դեպքում գրանցեք 2-ական միավոր:
Ամփոփեք
14-20 միավոր
Ձեզ հետ, անկասկած, կարելի է խոսել բացարձակապես ամեն ինչի մասին և հնարավորինս անկեղծ: Դուք կարողանում եք դիմացինին լսել, հասկանալ և մխիթարել:
8-12 միավոր
Մտերիմ մարդիկ հաճախ են ձեզ մոտ անկեղծանում, բայց միշտ չէ, որ դուք կարող եք համարժեք կերպով ընկալել լսածը: Երբեմն պարզապես չեք լսում ձեր զրուցակցին, իսկ երբեմն էլ ասես խլանում եք, որովհետև լսում եք միայն ձեզ:
0-6 միավոր
Դժվար է ձեզ հետ անկեղծ լինել: Դուք դրան պարզապես չեք տրամադրում: Թոթափեք ներքին լարվածությունը, դադարեք բոլորի մեջ թշնամի տեսնել, և կյանքը կհեշտանա ձեզ համար: