կարմիր գինու կաթիլները շուրթերին այն աղջիկն ինչ-որ մտքեր ուներ
հավանաբար
ուներ
ասել էր մարդկանց
ասածների մասին էլ երկար գրել էր
գրել ու փակցրել էր
ոմանց ճակատին
ոմանք մտքեր ունեին
ինչպես բոլորը
մենք դուք նրանք և բոլոր բոլորը
որ ծնվել ու արարում են ինչ-որ բաներ
հանուն քաոսի ֆլուկտուացիայի շարժունության 
ու այդ աղջիկը գինի էր խմում
թեպետ մի ժամանակ սիրում էր կոնյակ
ու կոնյակը վատը չէր
ու գինին այդքան լավը չէ
ու գինի, կոնյակ ու հաշիշն էլ չէր խանգարի
նոր եմ գլխի 
հեծանիվի հարց կար
որը վաղուց ջնջել ու նորից հայտնագործել էի
ու գինու հարցը դեռ չէի ուզում փակել
ու կոնյակ էի ուզում
որը չկար
ու գինին կարմիր էր
ոչ այնքան լավը
բայց բավականաչափ լավը
խմելու համար
ու մուգ բալագույն դիրտ կար տակը
ու գույնը ոգեշնչող էր
ու հուսադրող էր մուգ բալագույնը
թեպետ գինին վերջանալու վրա է
երևում է
բաժակի տակից հավաքած կաթիլների տեսքից

միստր տոննաժը
հաստ քիթ ուներ
ու տխմար ուղեղ
ուղեղի մասին ժուկով ժամանակով կարծքներ մը կային
ժամանակներն անցնում ու կարծքիները փոխվում են
ամեն ինչ փոխվում է
գաղափար
մտքեր
տարածոույթւոն
դեմք

հարևանիս դեմքը նույնխպես փոխվել է
իմը նույնպես մեկ օր կփոխվի
կարծում եմ արդեն փոխվել է
ինչպես այն աղջկանը
որ գինի է խմում
ու շուրթեևրը սրբում նրա չոր պաչից

պաչիր ինձ
մի օր ասել էր
ու նա էլ արել էր
հետո էլ զարմացել ու մի գլուխ փոշմանել էր
սակայն մինչև փոշմանելը աղջկա դեմքը փոխվել էր
կլոր 10 տարով

նե նրան նվիրել էր կլոր տաս տարի
որ յուր համար մեկ օրվա մը պես բան էր
ամեն անգամ զարմանում ու հարցնում էր
զարմանում ու հարցնում էր
տարաբնյութ բաներից
զօրօրինակ վերջին բանն այն մասին էր, թե ինչու եմ հաճախ օգտագործում բան բառը
որովհետև շա՞տ եմ սիրում բանը
թե՞ որովհետև ի սկզբանե էր բանը

ո՞վ գիտե թե ինչ է բանը
հարց էր պարզելու համար
թե ինչ բան է բանը
սակայն մինչև կհասկանայինք թե ինչումն էր բանը
բանը բանից վաղուց անցել էր
բանը դարձել էր բան
ու ոչինչն էր բանը

ու ես ասացի նրան
կամ միգուցե ինձ
քեզ
ու բոլոր բոլորին
անանձնական էր հարցը

շատ բան չգիտեի նրա մասին
ու ոչ էլ պետք էր
ես փնտրում էի նրա մասին իմ տեսած երազը

ու բանի հարցով ոչինչ էլ չասացի
բայց ամեն ինչ պարզ էր
թեպետ ամեն ինչ հարց էր
թե ինչն էր այդպես պարզ
թե ինչն էր այդպես պարզ
որ պարզ էր դարձել
բոլորի
բայց ոչ իմ համար
զօրինակ նրա համար ամեն ինչ պարզ էր
նրա համար
որին կոչել էի միստր տոննաժ
ու որի քիթը հաստ էր
ու հավանաբար նույնչափ է կլիրը
ու որը մեկ ժամանկ քսմսում էր որտեղ պատահի
ու հիմա արդեն անցել են քսելու ժամանակները
ու հիմա արդեն գրպանելու ժամանկներն են
ու հիմա արդեն լրիվ այլ ժամանակներն են
խառը
անհամար
անթիվ ժամանակներ
որնոց մասին միշտ էլ մտծածել եմ
սակայն ժամանակները եկել 
անցել ու գնացել են
ես ու դու էլ հետը
ու ոչինչն էլ այդպես պարզ չէր ինձ համար
ու ամեն ինչ հարց էր ինձ համար
երբ այն  աղջիկն ասաց
բոլոր ամուսնացած տղամարդիկ տխմարներ են
մինչդեռ ինքը կարծում էր
իր հետ կապված բոլոր կանայք հիմարներ են
մինչդեռ նա կարծում էր
թե կանայք հիմարներ են
թեպետ քսում էր յուր կլիրը նրանց մարմնին ու քիթը խոթում նրանց մեջը
թեպետ գրում էր նրանց մասին ու խելքը գցում էր 
էն գլխից էլ գցված էր
ու հենց դա էր պարզը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել