Անկասկած բոլորս ամենաշատը ուզում ենք րոպե առաջ իմանալ ինչ է կատարվում սահմանին, բայց այդ ցանկությունից չպետք է աբսուրդի հասնող պահանջներ ներկայացնել: Պետք է հասկանալ պատերազմի ու ասենք ինչ որ համերգի կամ կոնֆերանսի լուսաբանման տարբերությունները, փորձեմ ներկայացնել մի քանի առանձնահատկություններ.
1. ՊՆ-ն կամ ՊԲ-ն չպետք է ուղիղ եթեր ապահովի սահմանագծից: Երեկվանից տեսել եմ տարբեր տեղերում բողոքներ, թե ինչու ավտոբուսի պայթյունի տեղում կար ուղիղ եթեր, իսկ սահմանին չկա: Չեմ հասկանում նման բան պահանջողները ոնց են մտածում ուղղակի: Աբսուրդ:
2. ՊՆ-ն կամ ՊԲ-ն չի կարող ու չպետք է ամեն րոպե գրի թե ինչ է կատարվում, ով ինչ է անում: Որոշ մարդկանց պահանջներին, որ նայես, ստացվում է պետք է գրեն ասենք մայոր Պողոսյանը հրամայաեց շարքային Պետրոսյանին անել էսինչ բանը: Կամ մեր արձակած արկը խոցեց թիրախը կամ ոչ, հիմա ինչով ենք կրակում, մի քիչ հետք ինչ ենք պատրաստվում անել: Կրկին աբսուրդ:
3. Մարդկանց մի այլ խումբ պահանջում է հայտարարել, թե մենք ինչ դիրք վերցրեցինք, մենք շատ կրակեցինք թե իրենք ու նման բաներ: Պետք է հասկանալ, որ եթե նույնիսկ սա նախապես պլանավորած դաս էր թշնամուն ու նաև եթե մենք դիրքեր ենք հետ վերցրել (ամենայն հավանականությամբ երկուսն էլ ճիշտ են), ապա բնական է, որ պաշտոնապես պետք է ասվեր այն ինչ ասվում էր, քանի որ դա առաջին հերթին դիվանագիտություն է, քան տեղեկատվություն այս պահին: Պարզ է, որ պաշտոնապես չէր ասվելու, որ մենք այս գիշեր պլանավորածի համաձայն ջարդեցինք թշնամուն ու գրոհով վերցրինք դիրքերը:
Էլի եմ ասում, բոլորի նման ես էլ եմ ուզում ամեն բան իմանալ րոպե առաջ: Նման ցանկությունը նորմալ է ու ինձ համար աննորմալ է նման ցանկության բացակայությունը: Սակայն դա չի նշանակում, որ պետք է ինչ որ անտրամաբանական, սխալ ու նույնիսկ աբսուրդի հասնող պահանջներ դնենք: