Մենք, հավանաբար, պետք է ելնենք նրանից, որ Բաքվին պատերազմ սկսելու հնարավորություն էր ընձեռնվել և, գուցե, երաշխիքներ էին տրվել, որ այն Ադրբեջանի համար ռազմական և քաղաքական պարտությամբ չի ավարտվի անգամ, եթե ադրբեջանական զինուժին չհաջողվի լուրջ ձեռքբերումներ ունենալ: Հասկանալի է, որ այդ ամենի դիմաց Բաքուն պետք է բավականին բարձր գին վճարեր և, ամենայն հավանականությամբ, Ալիևը համաձայնել էր այդ պայմաններին, հույս ունենալով, որ, շնորհիվ ժամանակակից զինատեսակների զանգվածային կիրառման, կկարողանա կոտրել հայկական ԶՈՒ դիմադրությունը: Ադրբեջանական գրոհը Ալիևի սպասած արդյունքը չտվեց և միանգամայն հավանական է, որ այժմ նա կփորձի խույս տալ պատերազմ սանձազերծելու թույլատվության դիմաց խոստացված գինը տալու հեռանկարից: Կարծում եմ, որ պարոն Լավրովն իր երևանյան այցի ժամանակ 1994 թվականի զինադադարի պարտադիր և անժամկետ բնույթը ընդգծելով նաև հասկացրեց ադրբեջանական ղեկավարությանը, որ այս խաղի կանոնները չեն կարող խախտվել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: