Պարտականությունն առանց սիրո մարդուն դարձնում է դյուրագրգիռ:

Պատասխանատվությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհարգալից:

Արդարությունն առանց սիրո մարդուն դարձնում է անողոք:

Ճշմարտությունն առանց սիրո մարդուն դարձնում է քննամոլ:

Բարեկրթությունն առանց սիրո մարդուն դարձնում է երկերեսանի:

Խելամտությունն առանց սիրո մարդուն դարձնում է խորամանկ:

Սիրալիրությունն առանց սիրո մարդուն դարձնում է կեղծավոր:

Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր:

Իրավասությունն առանց սիրո մարդուն դարձնում է անհողդողդ:

Իշխանությունն առանց սիրո մարդուն դարձնում է բռնակալ:

Պատիվն առանց սիրո մարդուն դարձնում է ամբարտավան:

Հարստությունն առանց սիրո մարդուն դարձնում է ագահ:

Հավատն առանց սիրո մարդուն դարձնում է մոլեռանդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել