ԼՂՀ - Ադրբեջան ԶՈւ շփման գծում այս պահին իրավիճակն համարյա նույն է, ինչ երեկ։ Պատերազմի վերսկսման մասին խոսելը շուտ է, բայց որ հրադադարը խախտված է` դա հաստատ։ Պարզապես զգոն եղեք կրկին տեղեկատվության ճշտության, ստուգված լինելու հարցում։

Զերծ մնացեք որևէ կայքից, նույնիսկ հայկական` բացի ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ։

Մի հետևեք անծանոթ անձանց ՖԲ և սոցկայքերում այլ գրառումներից։ Ստուգեք ձեզ այցելող, գրող կամ ընկերանալ առաջարկողների էջերի իսկությունը։

Մի հավատացեք նաև զանգվածային վայրերում, տրանսպորտում կամ հրմնարկություններում վստահաբար արվող հայտարարությունների եթե դրան արված չեն լիազորված անձանց կողմից:

Անհիմն ու անդադար մի զանքեք Արցախում ձեր ծանոթների` մի գերծանրաբեռնեք կապը։

Մի հարցրեք ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, հարցրեք միայն առողջության մասին։

Առանց ՊՆ կամ ՊԲ պաշտոնական հայտարարությունների արյուն, փող, ապրանք մի հավաքագրեք կամ հանձնեք զինվորների համար։ Հետևեք լիազոր անձանց ցուցումների:

Եթե դուք զորագրված չեք` մի շտապեք Արցախ ու առավել ևս` դիրքեր։ Նախ անիմաստ կուտակում, երկրորդը` դիրքեր ձեզ չեն թողնի:

Բայց ամենակարևորը` մի թույլ տվեք ձեր շրջապատում պանիկա և հիստերիա տարածեն։ Ամեն ինչ նորմալ է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել