1.ԼՂՀ - Ադրբեջան ԶՈւ շփման գծում այս պահին իրավիճակն համարյա նույն է, ինչ երեկ։ Պատերազմի վերսկսման մասին խոսելը շուտ է, բայց որ հրադադարը խախտված է` դա հաստատ։ Պարզապես զգոն եղեք կրկին տեղեկատվության ճշտության, ստուգված լինելու հարցում։
2.Զերծ մնացեք որևէ կայքից, նույնիսկ հայկական` բացի ՀՀ ՊՆ և ԼՂՀ ՊԲ։
3.Մի հետևեք անծանոթ անձանց ՖԲ և սոցկայքերում այլ գրառումներից։
4.Սգուգեք ձեզ այցելող, գրող կամ ընկերանալ առաջարկողների էջերի իսկությունը։
5.Մի հավատացեք նաև զանգվածային վայրերում, տրանսպորտում կամ հրմնարկություններում վստահաբար արվող հայտարարությունների եթե դրան արված չեն լիազորված անձանց կողմից:
6.Անհիմն ու անդադար մի զանքեք Արցախում ձեր ծանոթների` մի գերծանրաբեռնեք կապը։
7.Մի հարցրեք ռազմական գաղտնիք պարունակող տեղեկատվություն` միայն առողջության մասին։
8.Առանց ՊՆ կամ ՊԲ պաշտոնական հայտարարությունների արյուն, փող, ապրանք մի հավաքագրեք կամ հանձնեք զինվորների համար։ Հետևեք լիազոր անձանց ցուցումների:
9.Եթե դուք զորագրված չեք` մի շտապեք Արցախ ու առավել ևս` դիրքեր։ Նախ անիմստ կուտակում, երկրորդը` դիրքեր ձեզ չեն թողնի:
10.Բայց ամենակարևորը` մի թույլ տվեք ձեր շրջապատում պանիկա, ինչպես նաև հիստերիա տարածեն։ Ամեն ինչ նորմալ է...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել