Մեր կամավորականները, որ էսօր սահմանի վրա մեր զինվորների կողքը կանգնած են, շատ լավ է։ Բոլորս հպարտանում ենք, ավելի ապահով ենք զգում... Բայց մի հարց կա, որ պիտի շատերիս մտահոգի։
Էդ մարդկանցից շատերը ընտանիքի կերակրող ուժն են։ Մեկը տաքսու վարորդ է, մյուսը՝ շինարար... Էդ մարդիկ որ շաբաթներով գործից կտրվում են, փող չեն տանում տուն, իրենց ընտանիքների մասին հոգ տանող կա՞։ Սա օդից չեմ ասում. կոնկրետ ընտանիքներ գիտեմ, որ լուրջ կարիքի մեջ են, ու եթե օգնող չլիներ, չգիտեմ ինչ կանեին։
Էս հարցով որևէ մեկը կամ որևէ կառույց կազմակերպված ձևով զբաղվո՞ւմ է։ Շատ էլ որ էդ մարդիկ հանուն իրենց Հայրենիքի գնացել են ու էդ մասին ընդհանրապես չեն խոսում։
Հնարավոր է՝ մեկը օգնության կարիք չունի, մյուսին ընկերն է օգնում, կամ հարևանը։ Բայց էս հարցով նորմալ զբաղվել պետք է չէ՞՝ պետական մակարդակով։ Թե՞ զբաղվում են, ես չեմ իմանում։
Որ ինձ մնար, յուրաքանչյուր կամավորի սահմանում անկացրած յուրաքանչյուր օրվա համար մինիմում 10 հազար դրամ վարձատրություն կնշանակեի։
Ամիսը՝ 300 հազար դրամ։ 1000 հոգու հաշվով ամսական 300 մլն դրամ կամ մոտ 625 000 դոլար:
Ցանկության դեպքում, բյուջեից կարելի է սրա բազմապատիկի չափով «պեղել»՝ անիմաստ ծախսերի հաշվին։ Կամ, «խնդրել» մեր օլիգարխ-պաշտոնյաներից ոմանց, որոնցից յուրաքանչյուրը մի քանի միլիոն ԴՈԼԱՐ տոկոսով փող է «ֆռռացնում» (պաշտոնական հայտարարագրերից երևում է):
Վերջին «վարիանտ», կարելի է Սփյուռքի նախարարությունը փակել, փողն ուղղել էդտեղ։