Ապրիլյան պատերազմական գործողություններին ու դրան հաջորդող օրերին սելֆի անողների ու էժան գովազդվողների պակաս չի նկատվում:
Մեկն իր ինքնագովազդը ներկայացնում է «լապատկեն» ձեռքը գործ անելիս, մյուսը՝ ավտոմատով զինվորների հետ նկարվելիս, մյուս՝ հեռադիտակով շրջելիս, իսկ Գառնիկ Իսագուլյանն էլ ոչ ավելի ոչ պակաս Երևան Սեփանակերտ ճանապարհը «հաշվելիս»:
Այո, դա այն նույն հեղափոխական Իսագուլյանն է, ով բարեհաջող պետական հիմնարկներ, ճամբարներ, ընկերներ փոխելով պատրասպարվել է ինչ որ խորհրդանշական պաշտոնում:
Ի ցույց դնելով Ղարաբաղ մեկնելու իր «հերոսական» ճակատագիրը, Իսագուլյանը փորձել է հետ չմնալ այն մարդկանցից, ովքեր սրտացավությունից ելնելով մատնանշում էին Գորիս-Սիսիան ճանապարհի անմխիթար վիճակը: Բայց կարծես թե Իսագուլյանը դրոշակակրի ամբիցիաներ ունի, ուղղակի դեռ չի կողմնորոշվում այս փուլում ում մոտ աշխատի և ամենակարևորը՝ ում դեմ:
Շատ ողորմելի է…
Հ.Գ. Իսագուլյանը հաստատ պարապ չի մնա, արդեն հայտարարվել է, որ առաջիկայում այդ ճանապարհը վերանորոգվելու է, իսկ Իսագուլյանը լավ կանի «պալատկեք» խփի ու հետևողական լինի աշխատանքների լավ լուսաբանելու համար: