Մի հատ օնլայն խաղ կար, որը խաղում էի շատ ջահել ժամանակ: Գործ չունեի, գործի էի սպասում ու բզբզում էի: Մի հատ կլանի անդամ էի` Black Brothers. Սրանք էդ խաղի ամենաուժեղ կլանն էին: Ամեն կլան պարտադիր պետք ա կայք ունենար ու էդ "աշխարհի" նորությունները հաղորդեր, ինձ էդ կլան էին վերցրել էդ կայքը խմբագրելու համար:
Էդ կլանի շեֆը մի ռուս հարուստի լակոտ էր, որը լիքը փող էր դրել կլանի, խաղացողների նկարված հագուստների մեջ: Որ դրա պերսոնաժին խաղի մեջ նայեիր, սարսափդ կգար, մի հատ ահռելի զռլամա էր` սարսափազդու զրահներով ու իրա չափ գուրզով: Որ սա մտնում էր խաղ, բոլոր խաղացողները միաբերան փառք էին տալիս: Իսկ ինքն իրականում 16 տարեկան լղար մի լակոտ էր, բայց անհաղթելիներից մեկը` էդ խաղում: Ինքն էդ խաղում իրագործում էր իր բոլոր ծածուկ երազանքներն ու կոծկում վախերը: Մնացել էր դերի տակ, մի անգամ մի ուրիշ կլանի հետ ռեալ ռազբորկա էին արել, նենց էին ծեծել` հաշմանդամություն էր ձեռք բերել:
Ցանցը վաղուց ա դարձել ինքնահաստատման միջոց, խոստովանեմ` ես ինքս էլ չեմ խուսափել էդ գայթակղությունից: Բայց մի փոքր տարբերություն կա, երբ դու անկիրթ ու ոչնչություն մեկդ քեզ ներկայացնում ես որպես ուժեղ օրկ կամ գոբլին, ուրիշ ա` երբ ներկայացնում ես քաղաքագետ, քրեագետ, միջազգայնագետ, բժիշկ:
Ասածս ինչ ա: Ես էլ եմ մեղավոր մարդ: Ես հիմա էլ չեմ դիմանում գայթակղությանը ու հնարավորության դեպքում կարծիք եմ հայտնում գրեթե ամեն ինչի մասին: Բայց եթե ինձ ճանաչող որևէ մեկը նկատի, որ ես ինքնահաստատվում եմ էշանալով ու իմ էգոն վերխ ա վերցնում բանականությանս վրա, խնդրում եմ, մինչև ինձ անֆոլոու անելը ճակատիս ասեք էդ մասին: Դա նաև ինձ ա պետք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagn.tevosyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել