6 անձ` 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյանը, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյանը, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյանը, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյանը, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյանը, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայանը գտնվում են «Արմենիա» ՀԲԿ-ում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն:
Մահացածներից մեկի ինքնությունը պարզվել է` ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի, մյուսի ինքնությունը պարզվում է:
Ավտոբուսի վարորդին բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել:
ՀՀ ՔԿ նախագահի հանձնարարությամբ` դեպքի առթիվ քննությունն իրականացվում է հատկապես կարեւոր գործերի քննության վարչության քննիչների կողմից: Այս պահին դեպքի վայրում շարունակում է աշխատել քննչական խումբը` փորձագետների հետ միասին, կատարվում է դեպքի վայրի զննություն, անհետաձգելի այլ քննչական գործողություններ:
Փորձագետները վերցրել են անհրաժեշտ փորձանմուշները եւ կատարվում է փորձաքննություն պայթյունի պատճառները պարզելու համար, որի արդյունքները պարզ կլինեն առաջիկա ժամերին:
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` դատապայթյունատեխնիկիական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատաբժշկական եւ այլն: Մշակվել են աշխատանքային վարկածներ, որոնք ստուգելու ուղղությամբ կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Պայթյունի պատճառների վերաբերյալ փորձագետների եզրակացության մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sona.truzyan/posts/10209273999665225?pnref=story.unseen-section
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել