Բարև սիրելի ընթերցող։ Նորից սկսում եմ «Քաղաքական կենդանիների աշխարհում» հաղորդումների ցիկլը, որտեղ կներկայացնեմ այն էնդեմիկ կենդանատեսակներին, որոնց մոտ հիմա կարևորագույն շրջան է, որը ուշ մեզոզոյան շրջանում անվանում էին նորանախագահացման շրջան։
Էակը, որին հիմա կանդրադառնանք Adnreas Sovallukus Erkaramazus տեսակն է։ Հանրության ուշադրության կենտրոնում նա հայտնվեց միայն վերջերս՝ անմիջապես նորանախագահացման նախօրեին ու այդ օրվանից փորցում է նորանոր մեթոդներով հնարավորինս ավելի շատ գտնվել ուշադրության կիզակետում։
Ի սկզբանե Andreas Erkaramazus տիպաբանական դասակարգումը կրող և Մելախոնլիկ Մադագասկարյան լեմուր հիշեցնող այս էակը սկզբում կենտրոնացել էր ֆեյսբուքյան տափաստաններում իր վճարովի գովազդների վրա, այնուհետև տեսնելով, որ տափաստաններում լեմուրակերպերի վրա առանձնակի ուշադրություն չեն դարձնում, անգամ երբ նրանք ունենում են բավականին տպավորիչ մազածածկ, տեղափովեց ԳԱԱ աստիճանների մոտ, որպեսզի մերժելով սննուդը այս կերպ գրավի հանրության ուշադրությունը։ Հենց դրա համար էլ գիտական հանրությունը նրան տեղափոխեց Andreas Sovallukus Erkaramazus-ի ենթադաս։
Նոր միջավայրում Սովալլուկուսը կարծես թե ավելի քան հաջողակ է և անգամ վարակիչ օրինակ ծառայեց այլ էնդեմիկ էակների համար, որոնց ես կնկարագրեմ հաջոորդիվ։ Ամեն դեպքում, մի հատ քյաբաբի կարոտ դարձած այս էակը արդեն երկու օր է ինչ գիտա-լրատվական աշխարհի, ինչպես նաև ֆեյբուքյան տափաստանաբնակների հիմնական քննարկման թեման է։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=149220485233552&set=a.107971309358470.13967.100004368039194&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել