Մարդիկ, ովքեր ինչ որ կերպ տարբերվում են, ինչ որ բարեգործություններ են անում, մասնակցում են բողոքի ակցիաներին, անմիջապես դա կապվում է քաղաքական ինչ որ նկրտումների հետ: Սա մեծագույն խնդիր է, որը թույլ չի տալիս կայացնել ՀՀ քաղաքական դաշտը, թեև ունի օբյեկտիվ արմատներ: Մարդիկ, ովքեր ունեն բիզնես, ձգտում են մտնել քաղաքականության մեջ, ձեռք բերել լծակներ սեեփական բիզնեսին տանիք լինելու կամ գտնելու համար: Շատ ու շատ պատգամավորներ կան որ բիզնեսմեն են եղել, ապա նոր պատգամավոր ու մեծ հաշվով մեղավոր են ոչ թե իրենք, այլ իրավիճակն ու դրվածքը Հայաստանում: Որոշակի ծավալներից հետո, անգամ եթե բիզնեսդ աճում է խաղի բոլոր կանոնների սահմաններում, գալիս է մի պահ, որ շատ մարդու է խանգարում: Միայն այս խնդրի լուծումը, որի մի ճյուղն է նաև մոնոպոլիաները Հայաստանում իրավիճակը 70-80 տոկոսով կփոխեն: Քաղաքականություն պիտի մտնեն միայն քաղաքագետներն ու քաղաքականություն սիրողները: Եթե վերոնշյալ խնդիրը վերացվի Հայաստանում կսկսվի բիզնես մրցակցությունը բոլոր սոցիալական շերտերի մակարդակով, որովհետև Հայերս ունենք այդ բնատուր շնորհքը: Հայաստանում լավ ապրելու, շատ հարուստ լինելու միակ ուղին պիտի դառնա բիզնես անելը ու ոչ թե պատգամավոր, գյուղապետ, քաղաքապետ ու մարզպետ դառնալը: Բիզնեսի տանիքը պիտի լինի պետությունը: Իսկ էս ամենի համար մի բան է պետք Հայաստանին՝ առաջնորդ, ով կսիրի էս հողը ու չի համարի որ 5, 10, 15 տարով խոպան է եկել, կունենա ամբիցիաներ ու քաղաքական կամք, ի վերջո կուզի, որ սերունդներն իրեն ակնածանքով հիշեն, բան որ տեղի չի ունեցել մեր 25 ամյա անկախության ժամանակաշրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: