Բայց ինչ զիլ մարդիկ կան Երկրի վրա։ Հին հրեական միստիցիզմում տենց մի լեգենդ կա Լամեդ Վաֆ֊Ցադիկիմ, 36 բարեպաշտների մասին (Tzadikim Nistarim, Lamed Vav Tzadikim)։ Իմաստը էն ա, որ երկրի վրա եթե 36֊ից քիչ իսկապես բարեպաշտ մարդ լինի, ապա Աստված կվերացնի աշխարհը՝ մարդկության ահավոր մեղքերի պատճառով; Էս բարեպաշտները, սրբերն են արդարացնում մարդկությունը Աստծո առաջ։ Մենք գիտենք, թե մեր պապերի ու տատերի հետ ինչեր են արել։ Տեսնում ենք հիմա ինչ են անում մեր մյուս հարեւանները։ Տեսնում ենք, թե ինչ սարսափ է կատարվում Սիրիայում։ Որ նայում ես հութու ու թութսիները իրար ինչեր են արել, իսկապես հասկանում ես, որ Մարգարեթ Բարանկիցեի նման մարդիկ չլինեին այդ ամենի մեջ, աշխարհը դատապարտված կլիներ։
Կից նյութն`այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել