Ցնցված եմ Ավրորա մրցանակաբաշխության մակարդակից: Չէի հասցրել նայել, ինչն անում եմ այժմ: Հպարտ եմ, որ Հայաստանում կարող է նման մասշտաբի միջոցառում կազմակերպվել, երբ քեզ՝ փոքր ազգի ներկայացուցիչիդ զգում ես մեծ, առաջադեմ, լուսավոր, 21-րդ դարի մարդկության մի մասը: Ապրեն կազմակերպիչները, մասնակիցները, հատկապես՝ Ռուբեն Վարդանյանը: Սա անպատկերացնելի էներգետիկա է: Մի տեսակ չեմ հավատում, որ այն Հայաստանում է: Ասես՝ աշխարհի ինչ-որ հզոր երկրի մայրաքաղաքում կազմակերպված միջոցառման մասնակից լինես: Սա է մերը, սա է իրականը, սա է ճիշտը, սա է հայն ու Հայաստանը՝ աշխարհին, տիեզերքին հաղորդակից, տարածքով փոքր, բայց մասշտաբը՝ մեծ, էներգետիկան շատ, աշխարհի մի ծայրից մյուսը զննող, քննող ու գնահատող: Անպատկերացնելի գեղեցիկ էր հենց սկզբում եզդի ժողովրդի հետ կատարվածի արժանվույնս գահատումը, մեր տղերքի հիշատակի հարգումը: Ապրեք, ցնցող էր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: