Ավրորան մի ցատկով մեզ թռցրեց ցավի անդունդի վրայով, ցավի, որի հետ ինչ որ պահից սկած չգիտես ինչ անել… Ավրորան տրանսֆորմացրեց մեր ընդհանրական ցավը՝ ցավը դարձնելով «ցավդ տանեմ»…կրկին դառնում ենք «ցավդ տանեմ«-ի ազգ, աշխարհը գրկող ազգ… հարյուր տարի առաջ կատարվածից ցանկացած ժողովուրդ կարող էր հոգնել ինքն իր չար բախտից, ինքն ենից ու հանձնվել և որևէ մեկը բարոյական իրավունք չէր ունենա մեղադրելու նրանց… հայերը չեն հոգնել հայ լինելուց… էսօր էն հուսահատ հայերի ժառանգները աշխարհի ուսին լաց էղողից աշխարհի ուսերը գրկող, աշխարհը գրկող դարձան… եթե էս արարողությունը տեղի ունենար Նյու Յորքում, Փարիզում, Լոնդոնում, Մոսկվայում կամ աշխարհի որևէ ապահով վայրում էս ուժը չէր ունենա… Էս արարողությունը Հայաստանում է, ուր մրցանակաբաշխության պահին անգամ սահմանին կրակում են, կրակում են ականենետից ու հրանոթից, դպրոցի ու մանկապարտեզի վրա, երկրում ուր մրցանակաբաշխությունը նայող ծնողի մի աչքն էկրանին է, մյուսն անընդհատ հետևում է սահմանի իրավիճակին… ու սա իրականություն դարձավ հայ լինելուց չհոգնած միլիոնավորների շնորհիվ ու իրենց հայ լինելով հպարտ մի քանի հրաշք անհատների շնորհիվ… մինչև գետին խոնարհվում եմ Ռուբեն Վարդանյանի մտքի, հոգու ու հետևողականության առաջ, նրա համախոհների առաջ ու նրան օգնողների առաջ… Կեցցե՛ք, Աստված ձեզ օգնական…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1300644666630132&set=a.314649921896283.93318.100000538320298&type=3
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել