Աթենքում Թուրքիայի դեսպանության տարածքում կազմակերպվել է բողոքի ցույցArmlur.am-ը գրում է.

Աթենքում Թուրքիայի դեսպանության տարածքում կազմակերպվել է բողոքի ցույց: «Արմենպրես»­ ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Հունաստանի հայ երիտասարդների ֆեդերացիայի (Armenian Youth Federation of Greece) ֆեյսբուքյան էջը:

Ըստ հրապարակած նյութերի` ցույցի մասնակիցներն իրենց հետ են վերցրել բազմաթիվ հայկական դրոշներ, ինչպես նաև ”Recognize” (Ճանաչում) գրառմամբ պաստառներ: Ապրիլի 24­-ին հիշատակի արարողություններ են տեղի ունենում Հայաստանի բոլոր շրջաններում, աշխարհի տարբեր երկրների հայկական համայնքներում: Բողոքի կոչ է բարձրացվում Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ եւ ուղերձ հղվում միջազգային հանրությանը` ճանաչելու 20-­րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունը` դրանով թույլ չտալով ցեղասպանությունների կրկնություն: Հայ առաքելական եկեղեցու բոլոր թեմերում մատուցվում է հոգեհանգստյան պատարագ: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել