Ռեժիսոր Բրայան դե Պալման և դերասան Ալ Պաչինոն պատրաստվում են գեղարվեստական կինոնկար նկարահանել մարզաշխարհում մեծ աղմուկ առաջացրած սկանդալի մասին:

Խոսքը ֆուտբոլի մարզիչ Ջո Պատերնոյի մասին է, ով 2011 թվականին ազատվել է Փենսիլվանիայի համալսարանի դասախոսի աշխատանքից: Պարզվել է, որ մարզչի օգնականը` Ջերի Սանդասկին, երկար տարիներ սեռական ոտնձգություններ է կատարել դեռահասների նկատմամբ: Տեղեկանալով այդ մասին՝ Պատերնոն հայտնել է իր ղեկավարին: Սակայն նրանցից որևէ մեկը ոստիկանություն չի դիմել` հավանաբար կարծելով, որ համալսարանի ղեկավարությունը կփակի ֆուտբոլի մանկական խմբակը:

Պատերնոն ազատվել է համալսարանում իր աշխատանքից 2011 թվականի նոյեմբերին, իսկ 3 ամիս անց մահացել` թոքերի քաղցկեղի պատճառով: 68-ամյա Ջերի Սանդասկին 2012-ի հունիսին դատապարտվել է 60 տարվա ազատազրկման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել