Սիրում եմ քեզ… Քո բոլոր դրսևորումներով, լավ և վատ գծերով, անտանելի բնավորությամբ, արտաքինով…
Սիրում եմ քեզ մտովի պատկերացնել. ժպիտդ, աչքերդ…
Սիրում եմ ձայնդ. կարող եմ քեզ անվերջ լսել…
Սիրում եմ, երբ ժպիտիդ պատճառը իմ անիմաստ կատակներն են. կարողանում ես դրանք գնահատել…
Սիրում եմ խոսքերդ. մեկ-մեկ անհասկանալի, մեկ-մեկ կիսատ…
Սիրում եմ լռությունդ. ուղղակի սիրում եմ…
Սիրում եմ, երբ բարկանում ես. այդպես ավելի գրավիչ ես…
Սիրում եմ, որ խոստումներ չես տալիս. ինքդ էլ գիտես, որ դրանք չես կատարելու…
Սիրում եմ, որ հեռու ես ինձնից. այդպես քեզ տեսնելու սպասումը օր օրի ավելի է մեծանում…
Սիրում եմ, որ քեզ կարոտում եմ, չնայած որ միայն ձայնդ եմ լսել…
Սիրում եմ, որ քո կարիքն այդքան շատ ունեմ. իմ փրկությունը միայն դու ես…
Սիրում եմ, որ անընդհատ հայտնվում ես իմ կյանքում, երբ արդեն գիտեմ, որ քեզ կորցրել եմ…
Սիրում եմ, որ իմը չես. ինչքան դու իմը չես, այնքան ես եմ քոնը…
Սիրում եմ Քեզ… Շատ եմ սիրում:
Նենե
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել