Իրականում մենք չենք էլ գիտակցում իրավիճակի ողջ ցինիզմը. ընտանիքը որոշում է երեխա ունենալ, կինը գիտակցաբար հղիանում է, և երբ արդեն պտուղը համեմատաբար հասունացել է, որոշում է՝ արժանի՞ է արդյոք այդ երեխան լույս աշխարհ տեսնելու, թե՞ ոչ՝ առաջնորդվելով միայն սեռի սկզբունքով: Տղան արժանի է, աղջիկը՝ ոչ, նշանակում է՝ սպանենք: Հարց է ծագում. իսկ ի՞նչ կլինի, եթե երրորդ կամ չորրորդ երեխան նույնպես աղջիկ լինի: Նման դեպքերում է, որ խորապես հիասթափված ամուսինը երբեմն իրեն իրավունք է վերապահում ծննդատնից տուն չտանել հերթական աղջիկ ունեցած կնոջը …
Ճիշտ է , ինչպես վկայում է բազմաթիվ ընտանիքների փորձը, հետագայում այդ նույն հայրերը ջերմորեն կապվում են հենց չսպասված աղջիկներին և հաճախ նույնիսկ նախընտրում են նրանց՝ բաղձալի արու զավակից: Սակայն այսպիսի երջանիկ ավարտ ունենում են միայն այն պատմությունները, որոնցում ամուսինները չեն փորձում տղա-աղջիկ երկընտրանքը լուծել ընտրողական աբորտի միջոցով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել