Հիշում ենք և պահանջում: Ումից ու ի՞նչ ենք պահանջում: Այս պահի դրությամբ թուրքիայից պահանջում ենք ճանաչել հայոց ցեղասպանությունը ու ներողություն խնդրել: Ի՞նչ կտա սա մեզ ևս մեկ բարոյական հաղթանակից բացի: Իհարկե ոչինչ: Թուրքիան եթե մտածող, կշռադատող երկիր լիներ, վաղուց ճանաչել էր ու ներողությու խնդրել, դրանով իսկ իրեն ազատելով մի շարք խնդիրներից միջազգային հանրության հետ, քանի որ դեռևս ոչ մի անգամ մենք ոչ հողերի հետդարձի, ոչ ֆինանսական փախհատուցման խնդիր չենք դրել: Հոլոքոստից տասնամյակներ անց էլ հրեաները, որոնք ունեն մեզ նման փոքր, բայց շատ հզոր պետություն, հոլոքոստի համար մինչև հիմա էլ հիշում, Գերմանիայից պահանջում ու ստանում են շատ բաներ, որը չէր լինի, եթե չունենային իրենց հզոր պետական միավորը, որը աշխարհում լուրջ եղանակ է ստեղծում, թեև այդքան երիտասարդ պետություն է: Ոչ ոք չի ասում, որ պետք է մոռանալ ու ոչինչ չպահանջել, բայց դա անելու համար պետք է դուրս գալ սգացող, թշվառի կարգավիճակից, ստեղծել մի պետական միավոր, որը տարածաշրջանում կունենա ծանրակշիռ ներկայություն ու սեփական խնդիրների լուծման համար չի վազի սրա նրա մոտ: 100 տարի հիշել ու պահանջել էինք, կարելի էր 101-րդ տարուց սկսած մի քիչ ռազմավարություն փոխել՝ եղածը պահել, զարգացնել, որ 200-րդ տարելիցին էլ դեռ հիշոլ ու պահանջելիս չլինենք:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: