Հե՜յյյյյ Ես ողջ եմ... Ես թոռն եմ մի մարդու ով մազապուրծ է եղել 1915ի ջարդերից։ Ով կորցրել է իր ընտանիքի մեծ մասին։ Ով տեսել է թե ինչպես են սվիններով սպանում իր ծնողներին։ Ով որբացել է 7 տարեկանում... Բայց նա ապրել է։ Ապրել է հանուն մեզ, հանուն ապագայի, հանուն հայի ով դեռ գործ ունի այս աշխարհում... Նայեք ինձ ! Ես ողջ եմ և հետևաբար դուք՛ հայի թշնամիներ, ձախողել եք ! Ձախողել եք որովհետև ես կամ և իմ տղան էլ կա՛ ու արդեն մեծանում է... Մենք ողջ ենք և դա ընդմիշտ է!! Եվ դեռ անելիք ունենք... 

‪#‎NeverAgain‬ ‪#‎ArmenianGenocide‬

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել