Հենց նոր վերադարձա Բոստոնի ամենամեծ կաթոլիկ եկեղեցում Հայոց Մեծ Եղեռնի 101-րդ տարելիցի կապակցությամբ կատարված ժամերգությունից։ Բոստոնի այս կաթոլիկ եկեղեցին գոթական ոճով կառուցված մի հսկա եկեղեցի է, որը ամենամեծն է ԱՄՆ Արևելյան ափում։ Հրավիրված էին և ժամերգությանը Կաթոլիկ եկեղեցու սպասավորների հետ միասին մասնակցեցին Հայոց Առաքելական, Ավետարանչական և Կաթոլիկ թեմերի եկեղեցականները, Հունական եկեղեցու, Եթովպիական եկեղեցու, Ղպտական եկեղեցու, Ուկրաինական եկեղեցու եկեղեցականներ, ինչպես նաև երկու մուսուլման կրոնավորներ։ Ներկա էին հայ հավատացյալներ, ինչպես նաև օտարազգիներ, թվով մոտ երկու հազար մարդ։ Ժամերգությունը տևեց շուրջ 4 ժամ։ Ելույթ ունեցող բոլոր բարձրաստիճան կրոնավորները հայերեն կրկնում էին Հայոց Մեծ Եղեռնը և այն անվանում էին մարդկության տեսած առաջին գենոցիդ։
Ահավասիկ մի շարք նկարներ այդ կարևոր միջոցառումից։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել