Ամեն տարի Ապրիլի 24-ին ընդառաջ կրկին վառվեց Թուրքիայի դրոշը. ինչպես հասկացա` Ադրբեջանինն էլ ավելացավ:
Ամեն տարի պարտադիր արտահայտվում եմ այս գործողության դեմ, նշում եմ, որ բացի էն, որ դրոշ վառելն ինքնին հին մտածելակերպ է, հնացած գործողություն է, նաև ժամանակակից աշխարհում բողոքի արտահայտման բազմազան միջոցներ գոյություն ունեն, բացատրում եմ, որ դրոշ վառելով, վառում եք այդ պետության մեջ ադեկվատ մարդկանց պետական սինվոլը, ովքեր ձեր վառելու ու մյուս գործողություններից ավելի շատ են նպաստում Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, որից հետո դաշնակցականներով գալիս են էջս, ինձ էլ վառում են ու պատրաստվում են հաջորդ տարվա ապրիլի 24-ին:
Դաշնակցականների ավանդույթի հետ զուգահեռ, ես էլ իմ խոսքը կրկնում եմ, բայց այս տարի ավելացնում եմ.
Ադրբեջանի դրոշը վառելով` հրահրում եք, որ էդ բաշիբոզուկները կրակեն մեր սահմանի տղերքի վրա, ուզում եմ հասկանամ, հնարավո՞ր է սահմանում վառեք, որ մի հատ էլ ձեր մարմնով վերցնեք թշնամու արկերը: Իհարկե չեմ ուզի, հռետորական է հարցս, մի քիչ ադեկվատություն կուզեմ, որ հասկանաք, երկրին այլ լուծումներ են պետք, իսկ նմանատիպ միջոցառումները մեգամյա էժանագին էֆեկտ են տալիս....
Ջահերով երթ արեք, հարգեք Ցեղասպանության մեր զոհերի հիշատակը, աշխարհով մեկ ասեք ձեր խոսքը, պահանջեք տարածքների վերադարձ, էս ամենը նորմալ է, դրոշ վառելով վառում եք ձեր մեջի գազը, երկիրին օգուտ չեք տալիս ընկերներ:
Հ.Գ. կրկին սահմանում լարված վիճակ է, ցուգցվանքը դադարեցնելու ժամանակն է:
Հ.Գ.Գ. Արդբեջանին ու Թուրքիային մի գլխավոր պատասխան ունենք տալու, դա նրանց դրոշի վրա կանգնելը, նրանց հայհոյելը կամ դրոշ վառելը չի, դա ուժեղ պետություն կառուցելն է: Իսկ երբ իշխանությունների կամայականությունների ու ապօրինությունների վրա աչք եք փակում, էստեղ արդեն ազնիվ չեք հարգելի ընկերներ, կներեք, բայց դուք էմոցիոնալ շոու եք անում:
Հարգանքներով ու ձեր մի մասի նվիրական պայքարով ոգևորված, բայց նաև մյուս մասի գործողություններով մտահոգված`
Դավիթ Սանասարյան