երեկվա խառը աղմուկի տակ կարևոր բան անտեսված մնաց՝ Չեխիայի խորհրդարանի փոխխոսնակի մակարդակով պատվիրակություն է գնացել Եռաբլուր, հարգանքի տուրք մատուցել ու Ադրբեջանի արածը նույնացրել իսլամական պետության գազանների արածների հետ:
այսինքն՝ դարավոր բարեկամություն, եղբայրական զրթուզիբիլ ենք ամբողջ օրն ասում, ուրախ ենք, երբ 100 տարվա հնության փաստերը որպես այդպիսին ճանաչում են, նստած սրա-նրա բերանին ենք նայում՝ կասեն-չեն ասի:
բայց էն, որ կոնկրետ մեր օրերում տեղի ունեցած վայրենությունները գրեթե ամբողջ աշխարհը չտեսնելու տվեց՝ ներառյալ «մեզի սիրող» պետությունները, իսկ ասենք Չեխիայի նման պետության պատվիրակությունը գնաց Եռաբլուր ու հստակ հայտարարություններ արեց, էդ հեչ: Էդ մենք՝ որպես գերտերություն, չենք նկատում:
քաղաքականության աշխարհում ճիշտը հենց էնպես չեն ասում, իսկ էս դեպքում մարդիկ ասել են: պետության ներկայացուցիչները:
տենց էլի: ասեցի՝ իմանանք