Շատ ժամանակ քննադատվում է Կարմիր Խաչը կամ մեկ այլ կազմակերպություն: Իհարկե այդ միջազգային կազմակերպություններն ունեն իրենց թերությունները, բայց նրանց գործն անգնահատելի է:
Կարմիր խաչում աշխատում և կամավորագրվում են այնպիսի մարդիկ ում համար մարդկային կյանքը բարձրագույն արժեք է ու նրանք իրենց կյանքը վտանգելով փորձում են օգնել դիմացինին: Նրանք զենք չեն վերցնում, այլ պայքարում են զենքից վիրավորի ու հիվանդությունից մահացողի համար:
Հիմա աշխարհում սկսում է թափ հավաքել «Ավրորան», նրանք ևս փորձում են կյանքեր փրկել: Ինձ համար հաճելի է, որ այդ ամենի նախաձեռնողը հայ է: Ոչ ոք աշխարհում չի կարող ավելի շատ գնահատել կյանքը, որովհետև 100 տարի առաջ ենիչերիների ձեքերով մանկիկները մորթվեցին կամ մնացին որբ: Կարո՞ղ ես կյանք փրկել փրկի՛ր, առանց վարանել ու մի մտածիր փոխհատուցման մասին:
Մայր Թերեզան, Ֆրիտյոֆ Նանսենը, Օսկար Շինդլերը և այլոք փրկեցին հազարավոր կյանքեր ու եթե մարդկանց գոնե 15-20 տոկոսն այնպես մտածի ինչպես, վերը նշված մարդիկ աշխարհը էլ ավելի լավը կդառնա: