«Քառօրյա պատերազմ»-ը փոխեց բոլորիս։ Կանգնեցրեց ժամանակը ու ԽՈՇՈՐ պլանով ցույց տվեց մեր դեմքը։ Վախենալու չափ խոշոր ու անկեղծ։ Էդ դիմագծերի մեջ ճանաչում ես ինքդ քեզ՝ բացերդ, թերացումներդ, կիսատդ, միջավայրի ու քո մանրախնդիր լինելը։ Պատերազմի դիմագիծն անճոռնի է ու տհաճ։
Բայց մի փաստ օգնում է ՇՏԿԵԼ անճոռնիությունն ու առողջանալ. ազատության սերունդը։ Այո, առաջնագծում պայքարը 80-90ականների «զենքով» էր, ու էդ զենքը՝ մեր 80,90-ականներին ծնված երիտասարդներն են։
Կա՞ արդյոք աշխարհում ավելի հզոր ՈՒԺ, քան Ազատության էս սերունդը... Չեմ կարծում..
ՀԳ Երազում եմ, որ Մարտունիի խրամատային դիրքերում տեսածս էս բահ ու բրիչով փորենք մեր Ամրոց- Պետության հիմքերը, ոչ թե խրամատների ...
որ հիմքն ԱՄՈՒՐ լինի, Կառույցդ՝ հաստատուն կանգնի, որ մարդ վերջապես իրեն զգա ինչպես իր Տանը...
Խաղաղ գիշեր բոլորիս...