Շարունակելով նախկինում սկսածս թեման՝ այսօր կարճ անդրադարձ կը կատարեմ Գորիսի քաղաքի մէկ այլ առանձնայատկութեան վրայ, որը ժամանակին իսկապէս բրենդ էր յանդիսանում եւ յայտնի էր ամբողջ Հայաստանում։
Մինչ հիմա, երբ ես յանդիպում եմ ոչ գորիսեցի մի տարեց մարդու, ով ժամանակին տեսել է Գորիսը, յաճախ ինձ հետ զրոյց է բացում Գորիսի կարմիր տանիքներից։ 
Goris-city-overview1
Շատերին Գորիսը յայտնի է իր կարմիր տանիքներով։
Սակայն․․․ սակայն, ժամանակի ընթացքում կամաց-կամաց կարմիրները փոխարինւում են սպիտակով, եւ կարմիր տանիքներով հրաշքը կամաց-կամաց խամրում է։

Տուրիստական տեսակետից սա կարող է յանդիսանալ հրաշալի բրենդ եւ ուշադրութիւն գրաուել նոյնիսկ ամբողջ աշխարհում։
Ինչ խօսք, կարելի է սկսել նման նախաձեռնութիւն եւ քաղաքի տանիքները հերթով դարձնել կարմիր։ Սակայն դա մեծ ծախսերի հետ է կապուած, եւ դժուար թէ որևէ մէկը նման բան սկսի։ 
Պարզապէս հորդորում եմ իմ համաքաղաքացիներին, եթէ երբեւէ իրենց կտուրը պիտի փոխեն, ապա ընտրեն կարմիր թիթեղներ։ 
IMG_1542

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել