Կարպ Խաչվանքյան (1923թ. հունվարի 23, Ախալցխա - 1998թ. նոյեմբերի 23, Երևան)
Ծնվել է Թիֆլիսում: Բեմական գործունեությունը սկսել է Վրաստանի «Վրացֆիլմ» կինոդերասանական ստուդիայում: 1939-44թթ. կերտել է 11 կերպար: 1944թ. տեղափոխվել է Երևան և շարունակել դերասանական գործունեությունը Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում: 1949թ.-ից նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, ապա` հեռուստաթատրոնում: Նրա խաղացած ավելի քան 100 դերերը միշտ ծիծաղ են պարգևել հանդիսատեսին: 50 անգամ խաղացած «Տաքսի-տաքսի» ներկայացումը 51-րդ անգամ ընթացել է լեփ-լեցուն դահլիճում: Խաղացել է «Պատվի համար», «Ճանապարհ դեպի կրկես», «Ատամնաբույժն արևելյան» և այլ ֆիլմերում: Թատերական դերերից են` Բոնի` «Սիլվա», Ալդեմարո` «Պարերի ուսուցիչը», Տոնի` «Կրկեսի իշխանուհին», Պենիժեկ` «Մարիցա», Ստեֆան` «Գնչուների բարոն», Նապոլեոն` «Բայադերա», Հիգինս` «Իմ չքնաղ լեդի», Ֆիլիպ` «Ազատաշունչ հողմը», Իվան` «Ծաղրածուի որդին», Սուսիկ` «Տրեմբիտա», Սուրեն` «Մեծ հարսանիք», Գուրգեն` «Աղբյուրի մոտ», Ղարա` «Կապկալ թամաշ», Սոկրատ` «Սեր աստղերի տակ», Տոնինո և Ձանիետո` «Վենետիկյան երկվորյակներ», Սոկրատ` «Սեր աստղերի տակ», Սկապեն` «Սկապենի արարքները», Թոդորոս` «Պահանջվում է ստախոս», Դոն Կիխոտ` «Լամանչեցի մարդը», Կնյազ` «Տաքսի, տաքսի» և այլն: Խաղացել է դասական գրեթե բոլոր օպերետներում, սակայն առանձնակի վերաբերմունք է ունեցել հայկական օպերետների և երաժշտական կոմեդիաների հանդեպ: Փայլուն երգել է, պարել, նվագել տարբեր գործիքներ: Թատրոնում ստեղծել է 13 բեմադրություն: Մահացել է Երևանում:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=322385877863266&set=a.261145507320637.42840.260698287365359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել