Հասարակ ու գուցե նաև կիսագրագետ գյուղացին իր սեփկանություն հանդիսացող հողի արժեքը ահա այս աստիճանի պատկերացնում է։
Բա լավ, ի՞նչ եք կարծում, համալսարանի բանասիրականի հեռական ավարտած բանասիրության քանքարը իր երկրի հողի արժեքը կարո՞ղ է չգիտի ու կբռնի հողը կտա անորոշ ելքով անորոշ ապագայի հանրաքվեի դիմաց։ Նամանավանդ, որ նախատեսվում է վերաբնակեցում, որի հետ, եթե մեր բանասերը համաձայնվեց, ապա հաշվեք. որ Ադրբեջանի թուրք բնակչությունից մի երեք միլիոնը բերելու են լցնեն Արցախի արտերն ու այգիները, սարերն ու ձորերը, գյուղերն ու քաղաքները։
Չէ, ժողովուրդ ջան եկեք փոզիջումները չշփոթենք հողային զիջումների հետ։ Էնքաաաաաաաաան բան կա փոխզիջելու, պիտի գնան գան ու հո՞ղ զիջեն։ Հո գիժ չե՞ն կամ էլ հարբած։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել