2 օր շարունակ, «ներքաղաքական կայունությունը» կարևորելով, նոր նյութ չէի գրում.«գիտակից» քաղաքացու նման հեռուստացույց էի դիտում ու բավարարվում լուրերով, ժամանակ առ ժամանակ էլ որևէ հեռուստաալիքով հետեւում էի, թե հայկական «նեյնիմ-նեյնիմ», գաղջ ու լալահառաչ սերիալներում ով՝ սաղ, ով՝ մեռած, կամ ինչքանո՞վ է առաջ գնացել որևէ սերիալ, հիվանդ «հերոսները» դեռ «կոմայի» մե՞ջ են, թե՞ դուրս են եկել կոմայից...Անգամ՝ մի ամբողջ օր «Ազատություն» չեմ լսել, որ հանկարծ շատ չոգևորվեմ ու կրկին գրիչը ձեռքս առնեմ՝ հայկական բանակի խնդիրներով մտահոգված (հա բա ո՞վ է տեսել, որ զինվորն էնքան նեղվի զենքի պակասից, որ թշնամուն ստիպված բահով խփի ըմբշամարտի ժամանակ, կամ՝ ստիպված հեռանա պաշտպանական դաշտից...):Մեկ էլ ի՞նչ տեսնեմ. Թուրքիայի ղեկավար էֆենդիներն արդեն ոչ միայն Ղարաբաղն են «օկուպացված» համարում, այլև Ղրիմը՝ Ռուսաստանի հետ վերակազմյալ:Կարո՞ղ է երկուսն էլ «Ղ»-ով են սկսվում, դրա համար էլ երկուսին էլ որոշեցին մի արշինով չափել թուրքերը: Պուտինի «աչքը լույս». թե չէ ուզում էր Հայաստանի ձեռքով թուրքերի հետ դատաստան տեսնի: Բա ո՞նց չասես թուրքերին. «Տո ա´յ անշնորհք-ազրեյիլներ, ամենաիսկական օկուպանտը դուք եք, որ Լենինի թե Ստալինի թեթև ձեռքով Արևմտյան Հայաստանն էլ եք յուրացրել, հայե՞րին եք օկուպանտ ասում: Շնոհակալ եղեք, որ առայժմ այդ տարածքների վերադարձից չեն խոսում հայերը»...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ghovsepyan1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել