Մի անգամ էլ ասեմ, որ չկա հիմա ոչ մի ազատագրված տարածք, կա Արցախ իր ամբողջական տարածքով, և մի քանի դեռ օկուպացիայի տակ գտնվող տարածքներ (Շահումյան, Մարտունիի մի մասը, Մարտակերտի մի քանի գյուղ):
Որևէ զիջում անելու հայերը չունեն, առանց այն էլ իննսունականներին զիջվել են, հայաթափվել են Շամխորի, Խանլարի, Դաշկեսանի շրջանները, Նախիջևանը, ազերիկներին են տրվել Բաքվի և Գանձակի հայերի կուտակած հսկայական ֆինանսական ռեսուրսները և անշարժ գույքի մի ամբողջական կապիտալ:
Եվ վերջին՝ ամենակարևոր փոփոխությունը: Այս անգամ հայոց բանակը պաշտպանեց Ադրբեջանի ագրեսիայից Արցախի արդեն այժմյան տարածքը:
Մարդիկ զոհվել և հերոսացել են՝ պաշտպանելով Ջրականի և Վարանդայի հայկական տարածքները:
Ժամանակին արյունը թափվեց այս տարածքները ազատագրելու համար, իսկ այժմ` այս տարածքները պաշտպանելու համար:
Երկու անգամ հայն ապացուցեց այս հողի տեր ու տիրական լինելը, այդ հողը պահելու համար զոհվելու պատրաստակամությունը:
Ու ամենառաջնային հարցը, որով հիմա պետք է զբաղվեն մեր գալստուկավորները, դա Արցախի Շահումյանի շրջանի դեօկուպացումն է և վերադարձն Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ:
Պարո´ն նախագահ, ասեցիք .«Մենք մի բանից ենք միայն վախենում՝ ապրել պատվազուրկ և անազատ»։
Համաձայն եմ:
Եվ դրա համար այսուհետ և հավերժ Աղդամը մեր բոլորիս հայրենիքն է: