Ծանր ջրբաժանի առաջ ենք կանգնած: Ով կարողանում է տեսնել՝ կտեսնի: Հիմա ավելի, քան ապրիլի սկզբին, միասնություն է պետք: Ապրիլի սկզբին միասնությունը եկավ ներքևից. հերթը ձերն է՝ պարոնա՛յք, հիմա միասնությունը պիտի վերևից գա:
Դրսի դեմ ամուր մեջքով են կանգնում: Անկարող, մակերեսային, թաքնվող, որևէ լեզվով չխոսացող, որևէ լեզվով միտք չունեցող, ձևի մեջ երբեք բովանդակություն չդնող, բովանդակություն ստեղծելու անկարող խաղացողների թիմով դրսի դեմ չեն կանգնում: Մեսչյան լսեք, պարոնա՛յք...Էս անգամ առանց մեղեդի...Ջրբաժանի առաջ հետևից լույս գցող 10 վառվող մոմն էլ բավարար է չխոնարհվելու համար: Շատ չէ՝ սեղանի տակ չպահված 10 վառվող մոմ, պարոնա՛յք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tevan.poghosyan/posts/10154844684798378?notif_t=close_friend_activity¬if_id=1461222285006266
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել