Ինձ կասե՞ք սա սադիզմ է, մազոխիզմ, թե՝ ուրիշ բան, որ գնում են վիրավոր զինվորի այրվածքները շաաաաաաաատ մոտիկից նկարում կամ անդամահատված ոտքը հնարավորինս ընդգծում: Կամ որ հարցնում են`կպատմե՞ք, թե ինչպես ստացվեց, որ ողջ մնացիք: Սա հարց չէ, այլ մի տեսակ մեղադրանք...Լավ, ինչի՞ ենք հենց հիմա անում դա, այլ խնդիր, որ CNN-ին ու BBC-ին ցույց տանք, թե որքան ագրեսոր է մեր հարևան կոչվածը, բայց հայ հանրության սպառման համար էդ լացացնող, մղկտացնող, վերքի վրա աղ անող նյութերն ինչների՞ս է պետք: Եկեք հերոսացնենք, հիշենք, աջակցենք, անենք հնարավորն ու անհնարինը, բայց ոչ հանուն լայքի: Սպանում է ուղղակի այս ամենը:
Վիրավոր զինվորն ընկեր է կորցրել, մարմնի մասն է կորցրել, կենաց մահու կռիվ է տվել, ոնց կարելի է այդ ապրումների վրա տրնգի պարել:
Ու էս լացից ու լայքից հետո, ով  մոռացավ նահատակված ու ողջ մնացած մեր տղերքին, ամոթ իրեն: Ես էլ չհիշեցնեմ, որ հիմա 21-րդ դարն է, ֆեյսբուքը կհիշեցնի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել