top-10-largest-bugs-insects Որոշ գիտնականների և ճանաչված հետազոտողների կարծիքով երկրի վրա հաշվում են ավելի քան մեկ քվինտիլիոն տեսակի միջատներ և սարդեր, որոնց մի մասը արդեն ոչնչացել է, իսկ մի մասը շարունակում է իր գոյությունը: Սա մի ահռելի թիվ է, որը թույլ է տալիս պատկերացնել, թե որքան բազմազան են միջատներն ու սարդերը մեր մոլորակի վրա: Ստորև ներկայացված ցանկը չի ստեղծվել այս կենդանիների թույնի, ագրեսիվության կամ խայթոցների ուժգնության հիման վրա, այլ ներկայացնում է այն միջատներին և սարդերին, որոնք չափերով շատ մեծ են՝ համեմատած մյուս միջատների և սարդերի հետ: Հաշվի է առնվել նրանց քաշը, չափերը, մարմնի կառուցվածքը և ճանաչվածությունը: Որոշ այլ հոդվածոտանիներ նույնպես ավելացվել են այս ցանկին, որոնք պատկանում են բազմոտանիներին:

10. Վարդագույն ոտքերով տարանտուլ

Pink-Toed TarantulaԱյս տարանտուլը հայտնի է նաև «ծառային սարդ» անվամբ և հիմնականում հանդիպում է Հյուսիսային Ամերիկայում: Անվանումն արդեն իսկ բնութագրում է սարդին. այն ունի վարդագույն ոտքեր, իսկ մարմինը սև է: Գույների այս համադրությունը տարանտուլին ավելի գրավիչ ու արտահայտիչ է դարձնում: Եթե դուք երբևէ այս սարդին կպչելու կամ ձեռքում պահելու հնարավորություն ունենաք, ապա կզգաք նրա փափուկ և խավոտ մաշկը, որը երևի թե ձեզ շատ հաճելի կթվա: Այս տարանտուլը կարող է ունենալ մինչև 12 սմ երկարության և 6-7 սմ մարմնի լայնություն: Շատ մարդիկ սիրում են այս սարդերին պահել որպես ընտանի կենդանիներ, այն դեպքում, երբ այն ցեղակից է սոլպուգներին:

9. Հսկա ճպուռ

Giant DragonflyՀսկա ճպուռը անհետացման վտանգի տակ գտնվող միջատ է: Հսկա ճպուռը ծագումով Ավստրալիայից է և Յուրայի ժամանակաշրջանից (դինոզավրերի ժամանակներից), հանդիպում է աշխարհի տարբեր երկրներում: Այս ճպուռը ընգրկվել է հսկա միջատների շարքում իր մարմնի կառուցվածքի պատճառով: Թևերի բացվածքը մարմնի հետ մոտ 31 սմ է: Մյուս հանգամանքը մարմնի հաստությունն է, որը հաճախ գերազանցում է 2 սմ-ը: Հսկա ճպուռի երկարությունը 10-12 սմ է, որը միջատին դարձնում է շատ ծանր: Որոշ դեպքերում հսկա ճպուռն ավելի ծանր է լինում, քան սովորական փոքր թռչունը:

8. Սարդ-զինվոր

Wandering Spider

Սարդ զինվորը մոլորակի ամենաթունավոր սարդերից մեկն է: Այս սարդերը գիշերը որսի են դուրս գալիս, իսկ առավոտյան՝ թաքնվում: Սարդ-զինվորը ունի շատ ագրեսիվ է, հանդիպում է Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայում: Այն կարող է ունենալ մինչև 4.5 սմ երկարություն և 13 սմ շառավիղ: Հենց սրա պատճառով էլ սարդ-զինվորը համարվում է մոլորակի վրա գոյություն ունեցող ամենամեծ սարդերից մեկը: 

7. Հսկա ուետա

Giant WetaՀսկա ուետան վտանգված տեսակ է, և նրա քանակը աշխարհում օրեցօր կրճատվում է: Այն ծագումով Նոր Զելանդիայից է: Հսկա ուետան մոլորակի վրա հանդիպող ամենամեծ ծղրիդն է: Բայց ի տարբերություն ծղրիդների՝ հսկա ուետան շատ ծանր է և իր կշռի պատճառով չի կարողանում թռչել: Ամենածանր հսկա ուետան ունի 72 գրամ զանգված: Այս միջատների երկարությունը կարող է հասնել մինչև 15 սմ: Ընդհանուր առմամբ, գոյություն ունեն հսկա ուետայի 11 տեսակներ, որոնք բոլորն էլ սնվում են բուսականությամբ:

6. Հսկա բզեզ-ռնգեղջյուր

Giant Rhinoceros BeetleՀսկա բզեզ-ռնգեղջյուրը աշխարհի ամենաուժեղ միջատներից է, հիմնականում տարածված է Թայվանում, Չինաստանում, Ճապոնիայում և Կորեայում: Ասիական շատ պետություններում մարդիկ սիրում են բզեզ-ռնգեղջյուրին պահել որպես տնային կենդանի և հաճախ կռիվներ են կազմակերպում նրանց միջև: Բզեզ-ռնգեղջյուրի մասին ամենազարմացնող փաստն այն է, որ այն ընդունակ է բարձրացնել իր քաշից 850 անգամ ծանր իրեր: Եթե ավելի պարզ ասենք, ապա յուրաքանչյուր բզեզ-ռնգեղջյուր կարող է բարձրացնել և պահել իր նման այլ 850 բզեզներ, որը առաջին հայացքից անհնարին է թվում: Այս բզեզը ունի ավելի քան 11 սմ երկարություն և 4 սմ լայնություն:

5. Բզեզ-գողիաթ

Goliath BeetleԲզեզ գողիաթը աշխարհի ամենամեծ միջատներից է և համարվում է աշխարհի ամենահաստ, ամենածանր և ամենաուժեղ միջատը: Բզեզ-գողիաթը տարածված է Աֆրիկայի խիտ անտառներում: Բզեզ-գողիաթի և բզեզ-ռնգեղջյուրի ընդհանրությունն այն է, որ երկուսն է ընդունակ են բարձրացնել իրենց քաշից 850 անգամ ծանր իրեր: Բզեզ-գողիաթը կարող է ունենալ մինչև 105 գրամ քաշ: Եթե մարմնի կառուցվածքը թույլ է տալիս, ապա բզեզ-գողիաթը հասնում է մինչև 5 սմ լայնության և 11 սմ երկարության:

4. Սարդ-ուղտ (սալպուգ)

Camel SpiderՍարդ-ուղտը աշխարհի ամենաարագ շարժվող սարդերի տեսակներից է: Այս կենդանիները շատ ագրեսիվ են և ունեն ուժեղ ծնոտներ, որոնց միջոցով շատ ուժեղ կծում են: Սարդ-ուղտը շատ արագ  է շարժվում և կարող է ունենալ 15-20 կմ/ժամ արագություն՝ բավականին արագաշարժ է՝ համեմատած մյուս միջատների ու սարդերի հետ: Այս մեծ արագության պատճառով սարդ-ուղտը անվանվում է նաև «սարդ քամի»: Սարդ ուղտը կարող է ունենալ մինչև 20 սմ երկարություն: Նրանք անվանվել են «սարդ-ուղտեր», որովհետև նման են ուղտերի ու հանդիպում են հիմնականում անապատներում:

3. Հսկա աֆրիկական սև հազարոտնուկ

Giant African Black MillipedeՀսկա աֆրիկական սև հազարոտնուկը մեր ցանկի երրորդ տեղում է: Մարդիկ, ովքեր սիրում են պահել տարբեր տեսակի միջատներ, սովորաբար պահում են նաև սև հազարոտնուկ: Հսկա աֆրիկական սև հազարոտնուկը ընդհանրապես վտանգավոր չէ, և այն իրականում միջատ չէ, ինչպես որ շատերը կարծում են: Այս բազմոտանին կարող է լինել բութ մատից հաստ և ավելի քան 30-32 սմ երկար:

2. Հսկա քառասունոտնուկ

Giant CentipedeՀսկա քառասունոտնուկը այս ցանկում ընգրկված ամենաագրեսիվ կենդանիներից է: Այս կենդանին ունի 42 ոտք, 2 սուր աքցաններ. իր անշարժեցնող թույնը բավական է գորտերին և նույնիսկ տարանտուլներին սպանելու համար: Այս քառասունոտնուկի ոտքերը կարծես ասեղներ լինեն, և այն բավականին ցավոտ է կծում: Հսկա քառասունոտնուկի մկանային ուժը նման է փոքր օձերի մկանային ուժին: Այս բազմոտանին սովորաբար ունի 20 սմ երկարություն, բայց կարող է հասնել մինչև 32 սմ-ի:

1. Սիրամարգակն ատլաս

Atlas MothՍիրամարգակն ատլասը աշխարհի ամենամեծ թիթեռն է և գլխավորում է մեր տասնյակը: Այն հանդիպում է Հյուսիսային Ասիայի, հիմնականում՝ Ինդոնեզիայի ջունգլիներում: Երբ այս թիթեռը նստած է լինում ծառի վրա, դիտողի մոտ սկզբում այն տպավորությունն է ստեղծվում, թե ծառի վրա ոչ թե միջատ է, այլ ինչ-որ միրգ կամ նույնիսկ օձ: Սրա պատճառը թիթեռի թևերի խայտաբղետ գունավորումն է: Սիրամարգակն ատլասի թևերի բացվածքը տատանվում է 25-30 սմ սահմաններում: Բայց որոշ չափահաս թիթեռների մոտ այն կարող է հասնել մինչև 32 սմ երկարության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել