Սկիզբը տե´ս (Կովկասի բանալին մեր ձեռքին է, և դա պետք է գիտակցեն բոլորը)
Հարյուրամյակներ է՝ մի ծամոն ենք որոճում, որը, կորցնելով գուցե ժամանակին ունեցած իր օգտավետությունը, վերածվել է մեր ֆիզիկական գոյությանը սպառնացող թույնի: Սա մեր գլուխը մտցված «ռուսը մեր ՄԻԱԿ դաշնակիցն ու բարեկամն է» գաղափարն է: «Միակ ու աննման փրկչի» առկայության այս համոզմունքն է, որ միշտ կաշկանդել ու այժմ էլ կաշկանդում է մեր բոլոր գործողությունները, նա է, որ կաթվածահար անելով մեր մտածողությանը, թույլ չի տալիս խորհրդածել ազգիս լինելության համար այլ, գուցե առավել ընդունելի մտահղացումների մասին:
Եթե մի հպանցիկ հայացք նետենք վերջին հարյուր տարիների մեր անցած ուղուն, ապա կտեսնենք, որ Հայ Ազգի գլխին եկած բոլոր փորձանքնեում մեր «միակ փրկիչ-բարեկամի» մատը խառն է.
1915թ.- Հայոց Մեծ Եղեռնը, 1917-1920թ.թ.- ոչնչացող Թուքիայի փրկությունն ու քեմալական

Թուրքիայի ստեղծումը, մեր դեմ նրան զինելը, արևելահայաստանում ժողովրդի ջարդերի թողտվությունն ու հայաստանյան տարածքների նվիրաբերումը, 1921թ. -Ղարաբաղի ու Նախիջևանի բռնակցումն Ադրբեջանին, Ջավախքը՝ Վրաստանին, 1937թ.(պայմանական) հայ մտավորականության, նրա մշակութային արժեքների ոչնչացումը, վերջապես վերջին քսանհինգ տարիների հայ-ռուսական «ռազմավարական գործընկերություն» անունը կրող այս մղձավանջը, երբ մեր «ռազմավարական գործընկերոջ» դավաճանություններն արդեն բացահայտ են ու ամենուր:
Լինելության այս ձևի մեջ մեր «միակ ու աննման փրկիչը»՝ ալկոհոլային թմբիրից ընդարմացած իր ուղեղի արգասիքը հանդիսացող թվացյալ շահերի ու հաշիվների համար, առանց հետևանքների մասին մտածելու, ամեն վայրկյան դավել ու դեռ դավելու է մեզ:
«Куда они нахрен денутся». ահա մեր նկատմամբ սրանց գլխավոր հավատամքը: Ասել կուզի, թե, միևնույն է, հայերն այլ ելք չունեն: Ո՞ւր պիտի գնան:
Ռուսներն, իրենց համար, իհարկե, հասկանում են մեր կարևորությունը և ՛՛Куда они нахрен денутся՛՛ մոլորամտությունն է պատճառը, որ նրանք կարծում են, թե կովկասում իրենց շահերի ակամա ու միակ պաշտպան հայերը, ինչ էլ իրենք մեր հանդեպ անեն, կամ չանեն, միևնույն է, կռվելու են մինչև վերջին փամփուշտը: Այստեղ նրանք իրավացի են, քանզի հայերն առաջին հերթին կռվում են իրենք իրենց համար: Այս պարագայում ռուսների պոռնկությունն անցնում է բոլոր սահմանները: Այս նույն՝ ՛՛Куда они нахрен денутся՛՛ մոլորությունն է պատճառը, որ ռուսները, մեր հետ հարաբերություններում, իրենց պահում են վերջին ԱՆԱՍՈՒՆԻ նման:
Ռազմական տերմինաբանությամբ ասած, Հայաստանը, նրանց կողմից որպես ֆորպոստ անգամ չի ընկալվում, քանզի ֆորպոստը պետք է ուժեղացնել ու հզորացնել, ինֆրակառուցվածքներ ստեղծել, չթողնել, որ ֆորպոստի պահապաններն ինչ որ բանի կարք ունենան, ինչ որ բանից նեղվեն: Միշտ, և այսօր էլ, Հայաստանը ռուսների կողմից դիտվել է որպես պլացդարմ, այսինքն ոտք դնելու տեղ, միայն մի հողակտոր, որն իր վրա տնկած դրոշով հակառակորդին ասում է, թե ով է այստեղ տերը և ուրիշ ոչինչ: Ռուսները իմանալով, որ պլացդարմի վրա հաստատվածները, այսինքն մենք, կռվելու են մինչև վերջին փամփուշտը, սխալմամբ կարծում են, որ սրանց միայն փամփուշտ հասցնելով, իր անվտանգությունն ապահովված է: Ռուսները չեն էլ ցանկանում խորանալ, թե ինչ կլինի իրենց հետ, այդ պլացդարմը կորցնելու պարագայում, քանզի, վստահ եմ, եթե խորացած լինեին, մենք բոլորովին այլ վերաբերմունքի արժանացած կլինեինք…
Մեծ հարց է, թե Հայաստան- պլացդարմի կորստյան պարագայում, որտեղո՞վ կանցնի մեր ՛՛ռազմավարական գործընկեր՛՛ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ հարավային սահմանը: Եթե նրան թվում է, թե այն անցնելու է Կովկասյան լեռներով, ապա մեր ՛՛ռազմավարական գործընկերը՛՛ չարաչար սխալված է: Այդ սահմանը, լավագույն դեպքում, անցնելու է Դոնի Ռոստով- Վոլգոգրադ գծով… Ռուսները կորցնելու են հսկողությունը մեծ կովկասի, սև և կասպից ծովերի վրա, կորցնելու են Ղրիմը, Սևաստոպոլն ու Նովոռոսիյսկը… Ահա այս է, որ պիտի քաջ գիտակցեր ռազմավարական գործընկերոջ խաղեր տվող Ռուսիան և իրեն պահեր որպես այդպիսին: Հայաստանի հետ հավասարարժեք հարաբերությունների հաստատումն ու պահպանումը առաջին հերթին իր՝ Ռուսիո շահերից է բխում և առևտուրն այստեղ անտեղի է: Սակայն ինչպես իրենք են ասում, ՛՛И на старуху бывает проруха՛՛…
Գրվածքիս նպատակը մեղադրանքներ ներկայացնելը չէ, չնայած որ դրա ժամանակը,կարծես, վաղուց եկել է: Մեր անսահման համբերությունը շահագործել կարելի է, ոչինչ, մենք ավելի ՛՛ծեր՛՛ ենք և ըստ սահմանման ներողամիտ ու մեծահոգի պիտի լինենք, սակայն մեզ էշի տեղ դնել՝ չի կարելի երբեք:
Նպատակս ելք գտնելն է, ինչի մասին կգրեմ հաջորդիվ:
(շարունակելի)

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=878311962294241&set=a.168920973233347.34643.100003463372278&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել