Թիվ մեկը խնդիրն այսօր վիրավոր զինվորներին ոտքի կանգնեցնելն է։ Նրանց թիվը մեծ է։ Ոչ մի միջոց չպետք է խնայվի նրանց առողջությունը վերականգնելու համար, եթե պետք է տարվի արտերկիր, չպետք է ուշացնել և պետք արագ անել։ Եթե պետական միջոցները չեն բավարարում, սփյուռքահայերը պատրաստ են օգնել։ Գոնե ինձ գրած նամակներում բազմաթիվ են նման առաջարկները։ Մյուսը՝ զոհվածների ընտանիքներն են։ Նրանց բոլոր խնդիրները շտապ պետք է լուծել, եթե բնակարան չունեն, ապա ապահովել բնակարանով, նշանակել այնքան նպաստ, որ աղքատության շեմից դուրս գան։ Այցելեք այդ ընտանիքներին, զրուցեք նրանց հետ։ Նրանք պետք է զգան, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պարտական է նրանց զավակներին, նրանք բոլորիս, մեզնից յուրաքանչյուրի համար են զոհվել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: