«Կոնյակը կենդանի ջուր է, որն ունակ է երկարացնել մարդու կյանքը, ցրել վատ տրամադրությունը, սրտերը լցնել ուրախությամբ ու երիտասարդացնել»: Ահա այսպես էին արտահայտվում այս հրաշք ըմպելիքի մասին Հենրի Երկրորդի կառավարման տարիներին:
Այսօր ձեզ կներկայացնենք հինգ թանկարժեք կոնյակներ, որոնք սահմանափակ քանակով են թողարկվել հատուկ կոլեկցիոներների համար և համարվում են ամենաթանկն աշխարհում:
5. L Espirit de Courvoisier
Այս լեգենդար կոնյակը ստացվում է դեռևս Էդուարդ VII-ի և Նապոլեոն III-ի ժամանակների սպիրտատեսակների միախառնումից, ինչն էլ կոնյակին անկրկնելի համ ու բույր է հաղորդում: Խմելուց հետո բերանում դեռ կես ժամ զգացվում է այս յուրօրինակ փունջը: Կոնյակը վաճառվում է բյուրեղապակյա տարայի մեջ, ինչն ավելի է ընդգծում նրա յուրօրինակությունը:
Վաճառվում է 7.000 դոլարից ոչ էժան:
|
4.Hennessy Ellipse
Արտադրվել է ընդամենը 2.000 շիշ: Այն, իհարկե, աշխարհում ամենաթանկը չէ, բայց ամենահայտնիներից մեկն է: Այն անմիջապես գնվեց կոլեկցիոներների և բարձրակարգ կոնյակի սիրահարների կողմից: Շիշն ունի յուրօրինակ ձև, այն նման է էլիպսի, որը հայտնի դիզայներ Թոմաս Բաստիդի աշխատանքի արդյունքն է: Մեկ շիշն արժե մոտ 8.000 դոլար: |
3. Remy Martin Louis XIII Black Pearl Magnum
Ավեի քան 1.200 հարյուրամյակ տարբեր տեսակի կոնյակի սպիրտների միախառնումից է ստացվել այս հրաշահամ կոնյակը: Թողարկվել է ընդամենը 358 շիշ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր հերթական համարը: Կոնյակը լցված է հատուկ շշի մեջ, որը հայտնի է «սև մարգարիտ» անունով: Բոլորովին վերջերս վաճառվեց վերջին շիշը, որը պատրաստվել էր Baccarat-ի տան մասնագետների կողմից: Կոնյակը 34.000 դոլարով Վանքուվերի միջազգային օդանավակայանի duty free-ից ձեռք բերեց չինացի մի զույգ: |
2. Hennessy Beauté du Siècle
Այս կոնյակն արտադրվում է միայն անհատական պատվերով և արժե, պատրաստվե՛ք, 190.000 դոլար: Խմիչքն, իրականում, կարելի է համարել արվեստի գործ` պատրաստված հայտնի կոնյակագործ Յան Ֆիյի կողմից: Շշալցվում է բարձրակարգ բյուրեղապակե գրաֆիններում, որոնք պատրաստվում են համաշխարհային հռչակ վայելող Baccarta ընկերության կողմից: |
1. Henri IV Dudognon Heritage Cognac Grande Champagne
Henri IV Dudognon-ը գրանցված է Գինեսի ռեկորրդների գրքում` որպես աշխարհի ամենաթանկ կոնյակ ու ալկոհոլային խմիչք: Այն վաճառվել է 2009թ.-ին Դուբայում, (այստեղ խորը շունչ ենք քաշում) 2 մլն դոլարով: Թանկարժեք խմիչքը վաճառվում է ոչ պակաս թանկարժեք տարայով` գրաֆին` բարձր հարգի պլատինից ու 24 կարատանոց ոսկուց (ընդհանուր 4 կգ թանկարժեք մետաղ), զարդարված 6.500 ադամանդներով և այլ թանկարժեք քարերով: Տարան պատրաստել է ֆրանսիացի հանրահայտ ոսկերիչ Խոսե Դավալոսը: Henri IV Dudognon-ը պատրաստված է հարյուրամյա կոնյակների լավագույն սպիրտերի համադրումից և ունի 41% թնդություն, հարյուր տարի շարունակ պահվել է փայտե տակառներում, որոնք էլ իրենց հերթին մինչ օգտագործվելը հինգ տարի շարունակ չորացվել են բնական պայմաններում: |
Նյութի աղբյուր՝ http://pahooo.blogspot.com/2013/01/blog-post_5366.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել